Անսպասելի շքեղ շարժվող հյուրանոց. «5-աստղանի» հարմարավետ ավտոբուս, որում կարելի է նաև քնել . ֆոտոշարք
LIFEPast.am-ը գրում է.
Ավտոբուսով ճանապարհորդելը այլևս առաջվա նման անհարմարավետ չի լինի` շնորհիվ ամերիկացիների ստեղծած 5-աստղանի հարմարավետ ավտոբուսի:
Վերջերս կալիֆորնիայի ստարտափերից մեկը ներկայացրել է մի բացառիկ ավտոբուս, որի երթուղին Լոս Անջելեսից Սան Ֆրանցիսկո ընկած ճանապարհն է: Ավտոբուսը ուղևորներին հնարավորություն է տալիս ճամփորդել լյուքս դասի շքեղ պայմաններում: Այս երկհարկանի եզակի ավտոբուսն այնքան լավ պայմաններով է ապահովված, որ այն կարելի է նույնիսկ 5-աստղանի անվանել:
Ինչպես տեղեկացնում է բրիտանական The Daily Mail պարբերականը, Sleepbus կոչվող ավտոբուսով երթևեկելու համար անհրաժեշտ է վճարել 115 դոլար: Այս գումարի դիմաց ուղևորներին տրվում է հյուրանոցային տիպի հարմարավետ մահճակալ ինչպես նաև լյուքս դասի այլ հարմարություններ:
Ավտոբուսում կան օգնականներ, ովքեր սպասարկում են ուղևորներին: Ընդհանուր առմամբ, ավտոբուսը ապահովված է 24 մահճակալով, լոգասենյակներով, անձնական հանգստի գոտիներով ինչպես նաև Wi-Fi կապով:














