Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ-ում վերջին ընտրական գործընթացներն անցել են լիակատար թափանցիկության մթնոլորտում. ԿԸՀ նախագահ

POLITICS

 Հայաստանում 2017 թ. ընտրական գործընթացներն անցել են  լիակատար թափանցիկության մթնոլորտում: Ազգային ժողովում ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունության մասին հաղորդման քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ պատասխանելով «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի հարցին, թե ի՞նչ քայլեր է անում ԿԸՀ-ն ընտրական գործընթացների նկատմամբ վստահությունը բարձրացնելու համար, ինչպես նաև պատգամավորի դիտարկմանը, թե Ազգային ժողովի 2017 թ. ընտրությունների ընթացքում ԿԸՀ-ն ընտրական գործընթացի նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված որևէ քայլ չի արել: «Ես համաձայն չեմ, որ մենք ընտրական գործընթացների նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված որևէ քայլ չենք անում: Շատ բան է արվում այդ ուղղությամբ: Դրա վառ ապացույցն է ընդհանուր գնահատականն ընտրական գործընթացի նկատմամբ: Ընտրական ամբողջ գործընթացում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ցանկացած պարզաբանում ընդունող որոշում, քննարկում իրականացրել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Սա աշխատանքի նոր ոճ էր, որի ընթացքում մոտ երկու տասնյակ պարզաբանում պահանջող որոշումներ մանրամասն քննարկվել են: Սա ապահովել է հրապարակայնությունը: Արդյոք աշխատանք չէ՞ր, որ լիակատար թափանցիկություն ապահովվեց ընտրական ողջ գործընթացի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Մուկուչյանը:

ՀՀ ԿԸՀ նախագահն անդրադարձավ պատգամավոր Մանե Թանդիլյանի դիտարկմանը, թե ԱԺ ընտրությունների ընթացքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը թույլ է տվել կոպիտ խախտումներ, որոնց արդյունքում ԿԸՀ-ն պետք է այդ կուսակցությանն ընտրապայքարից դուրս թողներ: «Ինչ վերաբերվում է որևէ կուսակցության ընտրական պայքարից դուրս թողնելուն, ես չէր փորձի տարբերակում դնել իշխանական և ոչ իշխանական կուսակցությունների միջև, որովհետև օրենքը պետք է միասնական կիրառում ունենա: Եթե մեկ դեպքում սա որևէ եղանակով կիրառվում է, հետևաբար մոտեցումն այս հարցում պետք է նույնական լինի: Իսկ եթե ընդհանրապես այդ ինստիտուտի հետ կապված մենք նայենք Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունները, այստեղ հիմնական շեշտադրումները արվում էին նրա վրա, որ ընտրական գործընթացից որևէ քաղաքական ուժի դուրս թողնելը պետք է լինի ծայրահեղ միջոց, որպեսզի այն հետագայում չդառնա չարաշահման առարկա»,-ասաց Տիգրան Մուկուչյանը:

Խոսելով ԱԺ ընտրությունների ժամանակ «Սաս Գրուպ» ընկերության ժողովից հայտնի ձայնագրության մասին՝ Տիգրան Մուկուչյանն ընդգծեց, որ դրանով իրավապահ մարմիններն են զբաղվում, իսկ ձայնագրությունը հրապարակվել է ընտրություններից հետո, ուստի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չէր կարող դա քննության առարկա դարձնել:

Տիգրան Մուկուչյանն անդրադարձավ նաև մանկավարժների մասնակցությամբ ձայնագրություններին: Նա նշեց, որ բոլոր այդ ձայնագրությունները մանրամասն ուսումնասիրվել են ԿԸՀ-ի կողմից, որոշ խախտումների վերաբերյալ հանձնաժողովը դիմել է իրավապահ մարմիններին, սակայն բազմաթիվ ձայնագրություններ շատ հեռու էին այն եզրակացություններին, որոնք արվում էին դրանց վերաբերյալ:

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live