Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Միջազգային հանրության հայտարարությունները պետք է լինեն օբյեկտիվ եւ հասցեական. ԱԺ փոխնախագահ

INTERNATIONAL NEWS

 ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 16-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում մասնակցել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 70-ամյակին նվիրված միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել ելույթով: «Արմենպրես»-ը ստորև ներկայացնում է Շարմազանովի ելույթը համաժողովի ժամանակ.

«Հարգարժան հյուրեր,

Տիկնայք եւ պարոնայք,

Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է 70 տարի, որն իրավամբ համարվում է մարդկության պատմության ամենաարյունահեղ էջը: Պատերազմը, որը խլեց ավելի քան 50 միլիոն կյանք, եւ որին մասնակցեց 64 երկիր, մարդկությանը վիթխարի տառապանքներ պատճառեց, որոնք ի հայտ եկան նացիզմի եւ այլատյացության դրսեւորումների արդյունքում:

Կարծում ենք, որ Առաջին աշխարհամարտի բացասական դասերը հաշվի չառնելը հանգեցրեց Երկրորդ աշխարհամարտի բռնկմանը: Ակնհայտ է, որ նացիզմի եւ ֆաշիզմի առաջին դրսեւորումներն ի հայտ եկան ոչ թե Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, այլ Առաջին աշխարհամարտի տարիներին, երբ 1915 թվականին միլիոն ու կես հայ ոչնչացվեց Օսմանյան կայսրությունում: Հայոց ցեղասպանության ժխտումն էլ հենց ուղի հարթեց նացիզմի եւ ֆաշիզմի հետագա դրսեւորումների համար:

Չնայած նրան, որ Երկրորդ աշխարհամարտի ավարտից անցել է արդեն 70 տարի, մենք մինչ օրս զգում ենք ֆաշիզմի եւ ահաբեկչության դրսեւորումների սպառնալիքը: Ակամայից տպավորություն է ստեղծվում, որ մենք այդպես էլ չկարողացանք պատմությունից անհրաժեշտ դասեր քաղել. սրա վառ վկայությունը Մերձավոր Արեւելքում տիրող անմարդկային գազանություններն են:

Անկասկած, մենք բոլորս մտահոգ ենք Մերձավոր Արեւելքում ստեղծված իրադրությամբ, որն առաջացել է «Իսլամական պետության» ահաբեկիչների գործողությունների արդյունքում: Մենք իրավունք չունենք անմասն մնալ այս ամենից եւ պետք է կոշտ արձագանքենք մոլորակի բոլոր կետերում բռնության, նացիզմի եւ ահաբեկչության բոլոր դրսեւորումներին: Մենք դատապարտում ենք ահաբեկչական գործողությունների ցանկացած տեսակ, այդ թվում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը: Խավարի, բարբարոսության եւ ատելության դեմ պայքարում չեն լինում մեÕ ® կամ փոքր պետություններ:

Ցավոք, մենք ականատեսն ենք նմանօրինակ բացասական երեւույթների նաեւ մեր տարածաշրջանում: Չնայած նրան, որ Հայաստանը ջանք չի խնայում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ապահովման համար, տարածաշրջանում մինչ օրս կան երկրներ, որոնց գործողությունները միտված են ոչ թե խաղաղության հաստատմանը, այլ հակասում են միջազգային իրավունքի նորմերին:

Սեպտեմբերին այս քաղաքականության հետեւանքով զոհվեցին խաղաղ բնակիչներ: Այդ գործողությունները հակասում են Մոսկվայում անցյալ տարվա դեկտեմբերին ստորագրված ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հայտարարությանը:

Ամփոփելով խոսքս՝ կցանկանայի նշել, որ մեզ այսօր դեռ հարկավոր են հավելյալ հավաքական ջանքեր խաղաղության պահպանման եւ ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային անվտանգության ապահովման համար: Նացիզմի եւ ֆաշիզմի բոլոր դրսեւորումների դեմ պայքարի միջոցով միայն մենք կկարողանանք հարգել Երկրորդ աշխարհամարտի զոհերի հիշատակը:

Առաջադեմ մարդկությունը, եւ մասնավորապես ՀԱՊԿ եւ ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարանականները պետք է իրենց վճռական «ոչ»-ն ասեն ֆաշիզմի, ծայրահեղականության եւ նացիզմի բոլոր դրսեւորումներին, իսկ միջազգային հանրության եւ միջազգային կազմակերպությունների կողմից հնչեցվող դատապարտող հայտարարություններն այս առնչությամբ պետք է լինեն օբյեկտիվ, եւ, որ ամենակարեւորն է, հասցեական: Դրանք պետք է չբխեն առանձին երկրների քաղաքական, տնտեսական եւ այլ շահերից: Ֆաշիզմի եւ նացիզմի բոլոր դրսեւորումների դեմ պայքարում մենք պետք է հանդես գանք միասնաÕ �ան: Այլ ուղի չկա»: 

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding