Եթե իմանաք՝ ինչու է այս տղամարդուն 22 տարվա ազատազրկում սպասում, պարզապես կքարանաք ապշանքից
LIFEԲոլոր ծնողներին էլ ծանոթ է այն պահը, երբ երեխան պարզապես չի դադարում լացել։ Ինչ էլ անում են, չի օգնում, սակայն, այնուամենայնիվ, նրանք ունեն տարբեր մեթոդներ՝ երեխային հանգստացնելու, բայց հաստատ այդ մեթոդների մեջ չի մտնում երեխային խեղդելն ու մահվան հասցնելը։

Միչիգանից 28-ամյա Մայքլ Լեսկին էր վստահվել 10 ամսական աղջիկ երեխայի խնամքը։
Երեխայի մայրը, ով նրան վստահել էր Լեսկին, նրա հարսնացուն էր։ Երեխան սկսել է լացել ու ձայնը չի կտրել։ Լեսկն էլ նյարդայնացել է ու երեխային խեղդել մոթելի սենյակում, իսկ հետո զանգել 911։

Երեխայի մահը սպանություն է ճանաչվել, ու Լեսկին անմիջապես ձերբակալել են։
Լեսկն ասել է, որ հոգեկան հիվանդություն ունի ու այդ ժամանակ նոպա է ունեցել, իսկ դատարանը հավաստի է ճանաչել այդ փաստը։ Նա կբուժվի բանտում, իսկ ազատազրկումը կարող է լինել 22 տարի։



