Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ գլխավոր դատախազը կոռեկտ չի համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումները

SOCIETY

ՀայաստանիՀանրապետության գլխավոր դատախազ ԱրթուրԴավթյանն Ազգային ժողովում ՀՀ գլխավոր դատախազության 2016 թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ընթացքում անդրադարձավ ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամներին հաց տարած Արթուր Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորման և նրա մահվան վերաբերյալ հնչած գնահատականներին: Իր եզրափակիչ ելույթում ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ կոռեկտ չի համարում որոշ պատգամավորների կողմից Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը: «Իսկ օրենքի տեսակետից անթույլատրելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը՝ նկատի ունենալով, որ այդ հարցով քրեական գործ է քննվում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Դավթյանը:

Անդրադառնալով Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու որոշմանը՝ Արթուր Դավթյանն ընդգծեց, որ այդ կապակցությամբ դատախազության պաշտոնական կայքում տրվել են մանրամասն պարզաբանումներ, սակայն ընդգծեց, որ ստիպված է ևս մեկ անգամ կարճ անդրադառնալ խնդրին, քանի որ խորհրդարանում այդ հարցը շատ բարձրացվեց: «Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը չի փոխվել միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացության արդյունքներով: Դեկտեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից խափանման միջոցն Արթուր Սարգսյանի նկատմամբ վերացվել է զուտ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա: Այդ կոնսիլիումի մասնագիտական կարծիքը մեզ հնարավորություն էր տվել հասկանալ, որ այդ պահին նման առողջական վիճակով հավանականությունը նվազ էր, որ Արթուր Սարգսյանը պատշաճ վարքագիծ չի դրսևորի: Դրանից հետո նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն: Ստացել ենք եզրակացություն, որի պարզ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ եզրակացության մեջ կա ներքին հակասություն: Այդ եզրակացության հետևություններում համապատասխան հիվանդության նկարագրումը լիարժեքորեն չէր համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան հիվանդությանը: Եվ, բնականաբար, վարույթ իրականացնող մարմինը շատ իրավաչափ նշանակեց նոր դատաբժշկական փորձաքննություն»,- պարզաբանեց ՀՀ գլխավոր դատախազը:

Նա հավելեց, որ նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում, նախևառաջ, ավելի հստակեցվել են նախորդ եզրակացության մեջ առկա բացերը: «Առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում տրվեց եզրակացություն, որ Արթուր Սարգսյանը տառապում էր համապատասխան հիվանդություններով, բայց այդ հիվանդություններն ամբողջապես չեն համապատասխանում կառավարության սահմանած կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը: Սակայն ցանկանում եմ ամենակարևորը՝ ոչ թե այս մասնագիտական եզրակացությունները հիմք հանդիսացան Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորելու համար, այլ դատավարական օրենքի հստակ պահանջը: Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրան մանրամասն պարզաբանվել են այս խափանման միջոցի պահպանման կարգը: Սակայն նա խախտել էր իր նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանները: Նա, պատշաճ ծանուցված լինելով, չէր ներկայացել դատավարական մարմին: Բացի այդ, գործով տվյալներ էին ստացվել Արթուր Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- մանրամասնեց Արթուր Դավթյանը:

Նա հիշեցրեց, որ այնուհետև իրեն Արթուր Սարգսյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել ԱԺ 5 խմբակցությունների 22 պատգամավորներ, ինչին ինքն ընդառաջել է՝ պայմանով, որ Արթուր Սարգսյանը ազատության մեջ պատշաճ վարքագիծ կդրսևորի, ինչը երաշխավորել են պատգամավորները՝ ստանալով նաև Սարգսյանի համաձայնությունը: «Ես առանց մանրամասների մեջ խորանալու ցանկանում եմ մի կարևոր հանգամանք ևս նշել: Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո 5 օր Արթուր Սարգսյանը գտնվել է մասնագիտական հիվանդանոցում: 5-րդ օրը նա առանց բժշկի թույլտվության դուրս է եկել հիվանդանոցից: Դրանից հետո բացարձակապես այլ հիվանդությամբ նա ենթարկվել է վիրահատության: Շարունակությունը մենք կունենանք Արթուր Սարգսյանի մահվան վերաբերյալ հարուցված քրեական գործի արդյունքներով»,- եզրափակեց Դավթյանը:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League