Yerevan, 26.January.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանն իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահան. ԵԽ պատգամավոր

SOCIETY

Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարիուսը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրականացված նոր սադրիչ գործողությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ հուլիսի 4-ին «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բռնատիրական ռեժիմը, ում համար մարդկային կյանքը որևէ արժեք չունի, իր իսկ բնակչությանն օգտագործել է որպես կենդանի վահանն՝ խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը»:

«Ադրբեջանը համազարկային հրթիռային կայանքը տեղադրել է բնակեցված գյուղին շատ մոտ և օգտագործել է դա Լեռնային Ղարաբաղն արկակոծելու նպատակով: Սա Ադրբեջանի ներկայիս կառավարության արատավոր ու անմարդկային ռազմավարությունն է՝ քարոզչական նպատակով անգթորեն օգտագործել հասարակ ժողովրդի ողբերգությունը՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը»,- նշել է եվրապատգամավորը:

Նա անհերքելի է համարել այն փաստը, որ նույն այդ կառավարությունը վճռականորեն մերժում է շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրումը, որը կարող է կանխել հրադադարի ռեժիմի խախտումները, անմեղ մարդկանց կարուստը և ստեղծել բարենպաստ մթնոլորտ բանակցությունների ու խաղաղության համար:

«Ես խորապես ցավում եմ ադրբեջանական կողմում անմեղ մարդկանց զոհվելու առնչությամբ: Միևնույն ժամանակ ես կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են իրադրությամբ, լինել օբյեկտիվ և լուռ չմնալ, երբ Ադրբեջանի զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում «Իսլամական պետություն» խմբավորման ոճով գլխատում են մարդկանց, նրանց մարմնի մասերը սոցիալական մեդիայում ցուցադրում են որպես հաղթական ավար և խեղում են 90-ամյա հայ քաղաքացիների մարմինները, ինչպես դա տեղի ունեցավ 2016 թվականի ապրիլին»,- ասվում է Թեոխարիուսի հայտարարության եզրափակիչ հատվածում:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
 
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:
 
Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի  մասին:
Vahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnership