Կարելի՞ է արդյոք սեքսով զբաղվել շոգ եղանակին
PHOTOPast.am-ը ձեր ուշադրությանն է ներկայացնում գիտնականների հետազոտությունը, ըստ որի՝ շոգը երբեմն վտանգավոր է լինում ոչ միայն փոքր երեխաների, հղիների, վատառողջ կամ տարեց մարդկանց, այլև սեքսով զբաղվողների համար:
Տապի ժամանակ սեռական գործողությունները ևս կարող են օրգանիզմին մեծ վնաս հասցնել: Պարզվում է, որ եղանակին սեքսը կարող է նպաստել ճնշման բարձրացմանը, ինչը ուշագնացության պատճառ կարող է հանդիսանալ, իսկ երբեմն էլ նույնիսկ վնաս հասցնել սրտին:

Նորմալ ջերմաստիճանի` մինչև +20-ի դեպքում, օրգազմի պահին սրտի զարկերը կարող են հասնել 180-200-ի՝ մեկ րոպեում: Իսկ երբ օդի ջերմաստիճանն անցնում է +30-ը, արդեն կարող ենք պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում երակների ու սրտի հետ:
Նշենք նաև, որ շոգին սեքսը հավասարապես վտանգավոր է թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար: Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ չեն տալիս նման շոգ եղանակին սիրով զբաղվել: Այն հակացուցված է հատկապես ստենոկարդիա, հիպերտոնիա ունեցող կամ ինֆարկտ ու կաթված տարած մարդկանց:

Փորձագետների կարծիքով, շոգ եղանակին սեքսով զբաղվելու լավագույն ժամանակը գիշերն է, երբ նվազում է տապը և ավելի հով է դառնում: Կամ էլ խորհուրդ է տրվում սիրով զբաղվել լոգարանում:
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
5
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



