Ինչպես բուժել խռմփոցը
PHOTOՇատերիս է ծանոթ խռմփոցն ու դրա տհաճ հետևանքները: Հատկապես ծանր հանգամանք է, երբ խռմփացնում է սիրելի մարդը, ում խռմփոցի պատճառով չես կարողանում հանգիստ քնել:
Բրազիլիայից հետազոտողները պարզել են, որ այնպիսի պարզ բանը, ինչպիսին աղից հրաժարվելն է, կարող է օգնել մարդկանց՝ ազատվելու ուժեղ խռմփոցից: Նրանք հայտնաբերել են խռմփոցի և մարդու կողմից ավելցուկային աղ օգտագործելու մեջ ուղղակի կախվածություն, որը Past.am-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը:

Ըստ վիճակագրական տվյալների, աղ սիրողները ավելի շատ են տառապում խռմփոցից, քան նրանք, ովքեր սահմանափակ են աղ օգտագործում:

Երբ մարդը պառկում է քնելու, հեղուկ է հոսում դեպի կոկորդի շրջան: Արդյունքում օդային ուղիները փոքրանում են, որն էլ առաջացնում է խռմփոց:

Բրազիլացի բժիշկները պարզել են, որ պարզապես մեկ շաբաթ աղից հրաժարվելը օրգանիզմից հեռացրել է ավելորղ ջուրը և արդյունքում վերացել կամ գոնե նվազել է խռմփոցը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



