Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Կանանց մոտ մազաթափության 10 պատճառ, որոնց մասին շատերը չգիտեն

LIFE

Կանանց վարսերը նրանց գլխավոր զարդերից մեկն են, ուստի զարմանալի չէ, որ դրանց կորուստը սարսափեցնում է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին: Օրական մինչև 100 մազի կորուստը չպետք է անհանգստացնի, քանի որ դա բնական երևույթ է. պարզապես հների փոխարեն նորերն են աճում: Սակայն եթե սանրի վրա սովորականից ավելի շատ մազ է մնում, իսկ սանրվածքը կորցնում է իր փարթամությունը, ապա հարկավոր է անմիջապես միջոցներ ձեռնարկել մազաթափությունը դադարեցնելու և դրա առաջացման պատճառը գտնելու համար:   Գոյություն ունի մազաթափության մի քանի տեսակ, որոնց շարքին է դասվում նաև գենետիկ հակվածությամբ պայմանավորված մազաթափությունը: Սակայն կանանց մոտ սովորաբար մազաթափությունը պայմանավորված է լինում հորմոնալ դիսբալանսով կամ ուժեղ սթրեսով: Որոշ դեպքերում մազաթափությունը կարող է սկսվել դրա դրդապատճառ հանդիսացող դեպքից նույնիսկ 4 ամիս անց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառները:   1.      Ծննդաբերություն   Հղիության ընթացքում կանանց օրգանիզմում կտրում բարձրանում է էստրոգեն հորմոնի մակարդակը և շատերի վարսերը դառնում են ավելի հաստ ու փարթամ և սկսում են արագ աճել: Մազի աճի փուլն ավելի երկար է տևում, ուստի դրանք գրեթե չեն թափվում: Սակայն ծննդաբերությունից հետո էստրոգենի մակարդակը կարգավորվում է, մազերի աճը դանդաղում է, իսկ այդ ընթացքում կուտակված ավելորդ վարսերը սկսում են թափվել: Մի մասի մոտ այդ գործընթացը գրեթե աննկատ է մնում, մյուսները մի քանի ամսվա ընթացքում կորցնում են վարսերի մի մասը:   2.      Հորմոնալ հակաբեղմնավորիչ հաբերի փոփոխություն   Հորմոնալ հակաբեղմնավորիչ դեղահաբերից հրաժարվելը կամ դրանց տեսակը փոխելը նույնպես կարող է բացասաբար ազդել վարսերի վրա:   3.      Սպիտակուցների դեֆիցիտ   Մազերի աճի ու ամրության համար շատ կարևոր է սպիտակուցներով հարուստ սննդամթերքը, քանի որ սպիտակուցի դեֆիցիտի պատճառով դանդաղում է մազերի աճը, ինչի հետևանքով էլ թափված վարսերը չեն հասցնում փոխարինվել նորերով:   4.      Դեղամիջոցների ընդունում   Որոշ դեղամիջոցներ կարող են առաջացնել քրոնիկ մազաթափություն: Առավել հաճախ դա տեղի է ունենում հակադեպրեսանտների, զարկերակային ճնշումը կարգավորող դեղամիջոցների ընդունման, ինչպես նաև ՄԻԱՎ-ի դեպքում իրականացվող թերապիաների դեպքում, ուստի բուժման ընթացքում մազերի խտության փոփոխություններ նկատելու դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ:   5.      Թեփոտվածություն կամ գլխամաշկի պսորիազ   Գլխամաշկի քորն ու բորբոքումը նույնպես կարող են հանգեցնել մազաթափության: Թեփոտվածությունը բուժելը բավական հեշտ է: Երբեմն հարկավոր է պարզապես ճիշտ շամպուն ու կոնդիցիոներ ընտրել: Սակայն գլխամաշկի պսորիազի դեպքում հարկավոր է խորհրդակցել մաշկաբանի հետ, որն էլ կնշանակի արդյունավետ բուժումը և կօգնի վերականգնել մազածածկույթը:   6.      Հուզական կամ ֆիզիկական սթրես   Ուժեղ սթրեսի հետևանքով մազերի աճը կարող է կանգ առնել, իսկ 3-4 ամիս անց դրանք կսկսեն թափվել: Նույնը կարող է տեղի ունենալ նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունից կամ քաշի կտրուկ կորստով ուղեկցվող վնասվածքներից հետո, քանի որ դա նույնպես ուժեղ սթրես է օրգանիզմի համար:   7.      Աուտոիմունային հիվանդություններ   Վարսերի հետ կապված աուտոիմունային հիվանդությունները բնորոշվում են իմունային համակարգի աշխատանքի խանգարմամբ, որի ժամանակ օրգանիզմը մազերի ֆոլիկուլների բջիջներն ընկալում է որպես օտար և սկսում է քայքայել դրանք: Մազերի կորստի պատճառ կարող է դառնալ օջախային մազաթափությունը (աուտոիիմունային վիճակ), ինչպես նաև ռևմատոիդ արթրիտը, վահանաձև գեղձի հիվանդությունները, սակավարյունության որոշ տեսակները և գայլախտը, որ ժամանակ մազարմատների հատվածում սպիներ են առաջանում, ինչի հետևանքով մազերը սկսում են անդադար թափվել:   8.      Չափազանց ձիգ սանրվածքները   Մազերը չափազանց ձիգ հավաքելու պատճառով նույնպես կարող է մազաթափություն սկսվել: Մշտապես ձգված վարսերը ժամանակի ընթացքում բարակում են, սկսում  են թափվել ու նոսրանալ: Այս դեպքում սանրվածքը չփոխելը կարող է հանգեցնել քրոնիկ մազաթափության: Միևնույն ժամանակ կսկսեն սպիներ առաջանալ, ինչը կարող է անդարձալի վնասվածքներ հասցնել մազարմատներին:   9.      Ջերմային հարդարում   Շատերը գանգատվում են մազաթափությունից, մինչդեռ իրականում մազերը ոչ թե թափվում են, այլ պարզապես կոտրվում: Մազերի փխրունությունը պայմանավորված է լինում մազի կառուցվածքի վնասվածքով, որի պատճառ կարող է դառնալ մազերի հաճախակի գունաբացումը, ինչպես նաև ջերմային հարդարման հետևանքով դրանց մշտական չորացումը:   10.  Քիմիական մշակում   Վարսերի քիմիական հարդարման դեպքում այդ ագրեսիվ նյութերը հայտնվում են գլխամաշկի վրա՝ վնասելով ֆոլիկուլները և հանգեցնելով մազաթափության:   Մեծ մասամբ՝ մազաթափությունը կարելի է հեշտությամբ բուժել դեղամիջոցների օգնությամբ, իսկ երբեմն օրգանիզմն ինքնուրույն է վերականգնվում: Սակայն եթե նույնիսկ 6-9 ամիս անց վարսերի փարթամությունը չի վերականգնվում, ապա հարկավոր է շտապ խորհրդակցել բժշկի հետ, որը կնշանակի անհրաժեշտ բուժումը: 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia