Բադեն -Վյուրտեմբերգի քարանձավները ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ են ճանաչվել
INTERNATIONAL NEWSՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հանձնաժողովը Կրակովում անցնող 41-րդ նստաշրջանում հուլիսի 9-ին Բադեն- Վյուրտեմբերգի քարանձավները ընդգրկել է Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Տարածաշրջանի վեց քարանձավներ միավորվել են «Սառցե դարաշրջանի հնագույն արվեստների քարանձավներ» համալիրում:
2007-ին Թյուբինգեն համալսարանի հնագետները պեղումների ընթացքում քարանձավներում հայտնաբերել են մամոնտի ժանիքից պատրաստված փոքր քանդակներ, որոնք կենդանիների ու մարդկանց են պատկերում։ Այդ քանդակներից երկուսը համարվում են մամոնտի ոսկորից պատրաստված մարդկության պատմության մեջ առաջին քանդակները։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



