83 մարդ է զոհվել Չինաստանոմ հորդառատ անձրևների հետևանքով
INTERNATIONAL NEWSԽունան նահանգում հորդառատ անձրևների հետևանքով 83 մարդ է զոհվել կամ անհետ կորել, հայտնում է Սինհուան։
Նրանցից 28-ը մնացել են փլատակների տակ սողանքների հետևանքով, 13-ը ջրհեղեղների զոհ է դարձել, 22-ը զոհվել է շենքերի փլվելու ժամանակ, չորսը խեղդվել է, ևս 16-ը զոհվել է կամ անհետ կորել այլ պատճառներով։
Հունիսի 22-ից սկսած՝ Խունան նահանգի տարածքի զգալի մասում հորդառատ անձրևներ են տեղացել, որոնք լուրջ ջրհեղեղների են հանգեցրել։
Նախնական տվյալներով, հուլիսի 8-ին , ժամը 10։00-ին աղետը անդրադարձել է 12․2 մլն բնակիչների վրա։ Տարհանվել է 1․62 մլն մարդ, ավելի քան 470 հազարը նյութական օգնության կարիք ունի։ Ջրհեղեղների հետևանքով փլվել է 53 հազար ու վնասվել 68 հազար բնակելի տներ։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



