Կրեմլում հաստատել են «նորմանդական քառյակ»-ի առաջնորդների հեռախոսազրույցի նախապատրաստումը
INTERNATIONAL NEWS«Նորմանդական քառյակի» (Ֆրանսիա, Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան) առաջնորդների հեռախոսազրույցը նախապատրաստվում է, սակայն ժամկետների հարցում հստակություն առայժմ չկա, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այո, «քառյակի» զրույցն օրակարգում է։ Այն նախապատրաստվում է, սակայն առայժմ չկա հստակություն ժամկետների հարցում»,- ասել է նա «Ինտերֆաքս»-ին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հուլիսի 9-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ նման հեռախոսազրույց կարող է տեղի ունենալ հուլիսին, ինչից հետո կարող է կայանալ «քառյակի» առաջնորդների անձնական հանդիպումը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



