Yerevan, 22.September.2026,
00
:
00
BREAKING


Ինչ է ալերգիկ ռինիտը, որոնք են դրա ախտանշաններն ու բուժման եղանակները

LIFE

Ալերգիկ ռինիտն ախտաբանական գործընթաց է, որը բնորոշվում է հաճախակի փռշտալով, քթի և կոկորդի քորով, քթից արտադրության հոսքով ու քթի փակվածությամբ: Նման ռեակցիայի պատճառն ալերգեններն են: Այս խնդիրն առկա է բնակչության 7-30 տոկոսի մոտ: Ընդ որում՝ մեծ մասամբ այն ի հայտ է գալիս երեխաների մոտ:   Ալերգիկ ռինիտի առաջացման պատճառ կարող են դառնալ.   ·        տան փոշին,   ·        փոշու մեջ առկա տիզերը,   ·        ծաղկափոշին,   ·        կենդանիների ալերգենները,   ·        դեղամիջոցները,   ·        սննդամթերքի որոշ տեսակները,   ·        խմորիչների ու բորբոսասնկերի ալերգենները,   ·        ժառանգական գործոնը:   Ալերգիկ ռինիտը կարող է լինել ծանրության տարբեր աստիճանների (թեթև, միջին, ծանր): Միջին ծանրության ալերգիկ ռինիտի դեպքում մարդու մոտ կարող են նկատվել քնի խանգարումներ, ամենօրյա ակտիվության ու ֆիզիկական ծանրաբեռնվածության պակաս, հոգնածության զգացում, ինչպես նաև աշխատունակության անկում:   Ալերգիկ ռինիտի ախտանշաններն են.   ·        քթից հեղուկ արտադրությունը,   ·        քորը,   ·        թուլությունը,   ·        ախորժակի կորուստը,   ·        փռշտոցը,   ·        մշտական արցունքահոսությունը,   ·        գլխացավերը,   ·        խնդիրները՝ կապված ուշադրության կենտրոնացման հետ:   Ալերգիկ ռինիտի տեսակները   Ալերգիկ ռինիտը լինում է երկու տեսակի՝ սեզոնային և շուրջտարյա: Առավել հաճախ հանդիպում է սեզոնային ալերգիկ ռինիտը, որը սկսվում է տարվա որոշակի ժամանակահատվածում և հիմնականում պայմանավորված է լինում ծաղկափոշիով: Այս հիվանդությունը անվանվում է հարդային տենդ:   Շուրջտարյա ալերգիկ ռինիտը պայմանավորված է լինում ալերգեններով, որոնց հետ շփվում է մարդը: Այս հիվանդությունը կարող է նման լինել հարդային տենդին և ուղեկցվում է քթի և աչքերի լորձաթաղանթի գրգռվածությամբ:   Հիվանդությունը կարող է ընթանալ մի քանի փուլով.   1.      Քթի փակվածություն՝ անոթների տոնուսի խանգարման հետևանքով:   2.      Քթի փակվածություն, որն ուղեկցվում է քթի խոռոչի անոթների լայնացմամբ:   3.      Քրոնիկ այտուցվածություն, որի դեպքում կա քթի մշտական փակվածություն ու լորձաթաղանթի կապտածություն:   4.      Հիպերպլազիա, որն առաջացնում է քթի փակվածություն, լորձաթաղանթի գերաճ, ինչպես նաև պոլիպներ: Այս հիվանդության ֆոնին կարող են առաջանալ երկրորդական այտույցներ:   Հիվանդության ախտորոշումը   Հիվանդության ախտորոշման համար հարկավոր է խորհրդակցել բժիշկ-ալերգոլոգի հետ, որն էլ բուժզննումից հետո կնշանակի անհրաժեշտ անալիզները: Այդ անալիզները ներառում են քթից վերցված քսուքի զննում, արյան անալիզներ, մաշկային թեստեր և ռինոմանոմետրիա:   Ալերգիկ ռինիտի բուժումը   Ալերգիկ ռինիտի բուժման համար հարկավոր է առաջին հերթին ազատվել դրա առաջացման պատճառից: Բուժումը կարելի է իրականացնել ինչպես դեղամիջոցների, այնպես էլ ժողովրդական բաղադրատոմսերի օգնությամբ: Հղի կանանց դեպքում կիրառվում է բուժման նույն թերապիան ինչ և երեխաների դեպքում:   Դեղորայքային բուժում   Դեղորայքային բուժման դեպքում սովորաբար օգտագործվում են հակահիստամինային դեղամիջոցներ, որոնք արգելակում են հիստամինների բացասական ազդեցությունը: Այս դեղամիջոցներն ազդում են արագ և չեն առաջացնում կախվածություն: Բացի այդ, դրանք ազատում են ալերգիկ ռինիտի բազմաթիվ ախտանշաններից:   Բուժումը կարելի է իրականացնել նաև քրոմոնների օգնությամբ, որոնք կանխում են ալերգիկ ռեակցիաների դեպքում կենսաբանորեն ակտիվ բաղադրիչների արտազատումը: Այս կաթիլներն օգտագործվում են նաև կանխարգելիչ նպատակներով, սակայն դրանց ազդեցությունը շատ ուշ է նկատվում, ուստի այս դեղամիջոցները չեն օգնի կարգավորել շնչառությունը: Քրոմոնների առավելություններից մեկը կողմնակի բարդությունների բացակայությունն է, ինչի շնորհիվ դրանք կարելի է օգտագործել նաև երեխաների և հղիների բուժման համար:   Ալերգիկ ռինիտի դեպքում հաճախ կիրառվում են նաև անոթները նեղացնող դեղամիջոցներ, որոնք շատ արագ, սակայն միևնույն ժամանակ կարճ ժամանակով, ազատում են այտույցներից ու քթի փակվածությունից: Սակայն այս դեղամիջոցները չի կարելի օգտագործել չափազանց երկար ժամանակ, քանի որ այդ դեպքում ի հայտ կգա քրոնիկ այտուցվածություն և ռինորեա:   Բացի այդ, ալերգիկ ռինիտից ազատվելու հիանալի տարբերակ կարող են լինել գլյուկոկորտիկոստերոիդները: Սրանք հորմոնների մի տեսակ են, որոնք արտադրվում են մակերիկամների կողմից և օժտված են հիանալի հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցությամբ: Գլյուկոկորտիկոստերոիդներ պարունակող դեղամիջոցները կօգնեն բավական երկար ժամանակով ազատվել ալերգիկ ռեակցիաներից ու տհաճ ախտանշաններից: Բացի այդ, այս դեղամիջոցները ճիշտ օգտագործելու դեպքում կարելի է չանհանգստանալ լորձաթաղանթի հյուծման մասին, քանի որ դրանք ազդում են անմիջապես օգտագործելուց հետո և չեն ունենում ոչ մի բացասական ազդեցություն: Սա է պատճառը, որ գլյուկոկորտիկոստերոիդներ պարունակող դեղամիջոցները կարել է օգտագործվել նույնիսկ երեխաների մոտ առաջացած ալերգիկ ռինիտի բուժման համար:   Բուժում ժողովրդական միջոցների օգնությամբ   Ալերգիկ ռինիտի դեպքում մարդիկ շատ հաճախ դիմում են նաև ժողովրդական բժշկության օգնությանը: Սակայն հարկ է հիշել, որ այս թերապիան անհրաժեշտ է համադրել հիմնական բուժման հետ՝ նախապես խորհրդակցելով բժշկի հետ:   Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ներկայում ամենաարդյունավետ ու փորձված բաղադրատոմսերը.   1.      Քաջվարդի (пион) արմատների պալարները մանրացնել և փոշի դարձնել, այնուհետև ստացված փոշին օգտագործել օրվա ընթացքում՝ 3-4 գդալ: Այս միջոցը կօգնի ընդամենը մի քանի օրում ազատվել փռշտոցից և քթի փակվածությունից:   2.      1 գդալ ծիծեռնախոտը (чистотел) 4 ժամ թրմել 500 մլ ջրում և օգտագործել օրական երկու անգամ 1/3 բաժակ:   3.      Այս բաղադրատոմսի համար հարկավոր է մանրացնել ծաղկող սևագլխիկի (черноголовка) խոտը և օգտագործել օրական 3 անգամ՝ մեկական ճաշի գդալ: Այս բույսի եփուկը կօգնի արդյունավետ կերպով բուժել ալերգիկ ռինիտը: Պարզապես հարկավոր է խմել տաք եփուկն օրվա ընթացքում:   4.      Դեղատնային երիցուկի 1 ճաշի գդալին հարկավոր է ավելացնել 250 մլ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև ընդունել ստացված թուրմն օրական երկու անգամ՝ մեկական ճաշի գդալ:   Ալերգիկ ռինիտը հիվանդություն է, որը կարող է զգալի տհաճ զգացողություններ ու խնդիրներ առաջացնել: Այս հիվանդության դեպքում հարկավոր է հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել և սկսել անհրաժեշտ բուժումը: Սակայն հարկ է հիշել, որ բուժումը պետք է նշանակի միայն փորձառու մասնագետը, որը հաշվի կառնի հիվանդի օրգանիզմի բոլոր առանձնահատկությունները: 

Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions