Yerevan, 06.November.2025,
00
:
00
BREAKING


Կարեն Կարապետյանը կոչ է անում խոշորացված համայնքներում բյուջեի կառավարման մշակույթ ներդնել.

POLITICS

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Կոտայքի մարզում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու հետագա անելիքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքները և մակրոտնտեսական ցուցանիշները` Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը նշել է, որ հանրապետության ՀՆԱ ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է շուրջ 7 տոկոս: Համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմում է շուրջ 138 մլրդ 485 մլն ՀՀ դրամ, իսկ համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ շուրջ 61 մլրդ 300 մլն ՀՀ դրամ: Մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է գյուղատնտեսությունը. առկա են շուրջ 61 հա ջերմոցներ և 712 հա ինտենսիվ այգիներ, որոնցից 26 հա-ն՝ նորագույն տեխնոլոգիաներով հիմնված: Նախատեսվում է մինչև տարեվերջ հիմնել շուրջ 30 հա նոր ջերմոցներ և 200 հա ինտենսիվ այգիներ: 2016 թ. համեմատ գարնանացան կուլտուրաների ցանքն ավելացել է շուրջ 1000 հա-ով: Գերակա ուղղություն է համարվում նաև զբոսաշրջությունը. մարզում գործում է ավելի քան 75 հյուրանոցային և հանգստի կազմակերպման համալիր: Վարչապետի հանձնարարականով կառավարություն է ներկայացվել 16 ներդրումային ծրագիր՝ 9 մլրդ 100 մլն ՀՀ դրամի չափով: ՀՀ կառավարության հավանությանն արժանացել է 11 ծրագիր՝ 7 մլրդ 600 մլն ՀՀ դրամ արժեքով, որից ընթացքի մեջ է «Գրին Ֆարմեր» ՓԲԸ-ի կողմից Հրազդան համայնքում ջերմոցային տնտեսության կառուցման ծրագիրը, իսկ 10 ծրագիր գտնվում է քննարկման փուլում: Շուրջ 1 մլրդ 500 միլիոն ՀՀ դրամի չափով ներդրումների շրջանակում տեղադրվել է 1 Մվտ հզորությամբ թվով 3 արևային կայան: Համայնքների սեփական եկամուտները կազմում են 3 մլրդ 278 մլն ՀՀ դրամ: 2017 թ. մարզի 31 համայնքում իրականացվելիք խոշորացման արդյունքում ձևավորվելու է 6 համայնք: «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում հանրապետական և մարզային շաբաթօրյակների ընթացքում վերացվել են շուրջ 128 աղբանոց և աղբակույտ: Մարզպետ Գուլոյանը ներկայացրել է նաև մարզում աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալները: Վարչապետը կարևորել է յուրաքանչյուր մարզի զարգացման ծրագրում նաև աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման և բիզնես միջավայրի բարելավման հստակ ցուցանիշների ամրագրումը: Անդրադառնալով համայնքների սեփական եկամուտների հավաքագրման հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Մեր վերլուծության համաձայն՝ հանրապետությունում սեփական եկամուտների հավաքագրման առումով բավական մեծ բաց ունենք: Համայնքների խոշորացման արդյունքում այդ խնդիրն ակտուալ է դառնում, քանի որ համայնքները պետք է լրացուցիչ միջոցներ ունենան: Մենք նաև ունենք վերլուծություն, թե ինչ ձևով են բաշխվում սեփական եկամուտները: Պետք է գանք մի բանաձևի, թե ինչպիսին պետք է լինեն համայնքների հաստատուն ծախսերը, և ինչպես կառավարվեն ֆինանսական հոսքերը, որպեսզի գերծախսեր չունենան այնտեղ, որտեղ դա անթույլատրելի է: Մենք պետք է սեփական բյուջեի ծախսերի մեջ որոշակի կանոններ և խոշորացված համայնքներում բյուջեի կառավարման մշակույթ ներդնենք»: Մարզպետը զեկուցել է, որ այս տարվա կտրվածքով գրեթե բոլոր համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման աճ է արձանագրվել, իսկ ընդհանուր առմամբ ևս 20-30 տոկոսով աճի տեղ կա: Կարեն Կարապետյանը հանձնարարել է աշխատել շահագրգիռ գերատեսչությունների հետ և ներկայացնել վերլուծություն՝ յուրաքանչյուր համայնքից ակնկալվող եկամուտների հավաքագրման և բաշխման, ինչպես նաև աղբահանության ոլորտում հավաքագրման ծավալն ավելացնելուն ուղղված քայլերի վերաբերյալ: Այնուհետև Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, բնապահպանության ոլորտների պատասխանատուները զեկուցել են այդ բնագավառներում կատարված ուսումնասիրությունների արդյունքները և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Վարչապետը նախ անդրադարձել է պետական աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին՝ ընդգծելով առաջարկվող պայմանների շահավետ լինելը և կարևորելով դրանց մասին պատշաճ իրազեկումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաշվարկները ցույց են տալիս, որ նշված ծրագրերով կատարվող սուբսիդավորման արդյունքում ՀՆԱ-ի մեջ բավական մեծ աճ է լինելու: «Բիզնեսմենը, հավելյալ արժեք ստեղծող մարդը պետք է զգա, որ համայնքային իշխանությունը, կառավարությունն իր կողքին են: Հենց այդ ալիքը բարձրացնենք, մուլտիպլիկատիվ էֆեկտը կզգանք», – ասել է Կարեն Կարապետյանը: Խոսելով առողջապահական համակարգի բարեփոխումների մասին՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Մենք գնալու ենք համավճարի գաղափարով և կանգնելու ենք սոցիալապես անապահովի կողքին, բայց մինչ այդ վերջնական համակարգի ձևավորումը առաջարկել ենք, որ մյուս տարվանից պետպատվերի բաժանումը լինի այն հայտանիշով, թե որ առողջապահական կազմակերպությունն է այլ աղբյուրներից, մասնավոր հատվածից շատ գումար բերել: Եթե դու քիչ ես փող բերել, ուրեմն քո ծառայությունը լավը չէ: Բուժհիմնարկները նաև պարտավոր կլինեն աուդիտ անել՝ իրենց ֆինանսական գործունեության թափանցիկությունը ցույց տալու համար: Չափազանց կարևոր է, որ դուք տեղում այս քաղաքականությունը վարեք»: Ինչ վերաբերում է կրթության ոլորտի բարեփոխումներին, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ կրճատումն ու օպտիմալացումն ինքնանպատակ չեն: «Մենք ուզում ենք որակյալ կրթական համակարգ ձևավորել: Մինչև տարեվերջ ուսուցչի վարձավճարման համակարգ ենք ստեղծելու», – ասել է վարչապետը՝ հանձնարարելով այս ոլորտների պատասխանատուներին շարունակել աշխատանքները համապատասխան գերատեսչությունների հետ: Գործադիրի ղեկավարին զեկուցվել է նաև 2017 թ. առաջին եռամսյակում մարզի արտադրական ձեռնարկությունների բիզնես գործունեության արդյունքում արձանագրված ցուցանիշների մասին: Նշվել է, որ աճ է գրանցվել էլեկտրաէներգիայի արտադրության և մշակող արդյունաբերության (խմիչքների, սննդամթերքի, դեղագործական ապրանքների և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրություն) ոլորտներում: 2016 թ. նույն ժամանակահատվածի համեմատ արտահանման ծավալն աճել է 2 անգամ: Մարզում հեռանկարային է համարվում դիվերսիֆիկացված արդյունաբերության ճյուղերի զարգացումը՝ մետաղամշակում, թանկարժեք քարերի վերամշակում, թեթև, սննդի և հանքահումքային արդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ձկնաբուծություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և զբոսաշրջություն: Կարեն Կարապետյանը հանձնարարել է կոնկրետ գնահատական ներկայացնել այս ոլորտների մեկնարկային վիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը նշել է, որ մարզում հյուրանոցային զբոսաշրջության մեծ ցանց է գործում, և անհրաժեշտ է այդ ներուժն ունեցող խոշոր քաղաքներում ներդրումների ներգրավման միջոցով տուրիզմի զարգացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները բարելավել և զբոսաշրջային հետաքրքրությունների շրջանակն ընդլայնել: Ներկայացվել են նաև մարզում գործունեություն ծավալող գործարարների ներդրումային ծրագրերի ընթացքին վերաբերող մանրամասներ: Եվս մեկ անգամ ընդգծելով հետադարձ կապի ապահովման կարևորությունը՝ վարչապետ Կարապետյանը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին արագ և կոնկրետ արձագանքել ներկայացվող բիզնես ծրագրերի առաջարկություններին: Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը տարեվերջին գնահատելու է բոլոր մարզպետարանների աշխատանքը մի շարք հայտանիշներով, այդ թվում՝ աշխատատեղերի ստեղծում, ներդրումների ներգրավում, սեփական եկամուտների և աղբահանության գումարների հավաքագրման կարգապահություն, առողջապահական և կրթական համակարգերի բարելավում և այլն:

AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship