Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ թագավորների աճյունների գաղտնիքը՝ ի՞նչ են ցույց տվել Արագած լեռան ստորոտին գտնվող եկեղեցում արված պեղումները (ֆոտո)

SOCIETY

Առասպելում ասվում է՝ բազմաթիվ արշավանքներից հետո պարսից արքա Շապուհ 2-րդ Մեծին (309-379 թթ) այդպես էլ չի հաջողվում ստրկացնել Հայաստանը։ Նրա քրմերը խորհուրդ են տալիս գողանալ հայ թագավորների աճյունները , որպեսզի երկիրը զրկվի իր ուժից ու պարսիկները հեշտությամբ ստրկացնեն այն։ Պարսից զորքերը արշավում են Հայաստանի վրա, հասնում Եփրատի ակունքներին, մինչեւ Անիի դամբարան ու գողանում Արշակունիների աճյունները՝ Արամազդ աստծո հեթանոսական տաճարին կից գտնվող դամբարանից։

Հայկական զորքերին հաջողվում է ջախջախել պարսիկներին ու վերադարձնել թագավորական աճյունները ։ Բայց քրիստոնեական Հայաստանում բարդություններ են սկսվում հեթանոսական թագավորների աճյունի հուղարկավորման հարցում՝ հոգեւորականությունը դեմ էր, որ դրանք հուղարկավորվեն Սուրբ Վաղարշապատում՝ Էջմիածնում։ Այդ ժամանակ, ըստ ավանդույթի, Աղձք  վայրում՝ Արագածի ստորոտին, կառուցվում է հատուկ դամբարան՝ տարբեր սարկոֆագերով, ու որսորդական տեսարաններ պատկերող քանդակներով։ Աղձքը դարեր շարունակ համարվել է Արշակունիների դամբարանը։

Պեղումներ․ Առաջին պեղումները, որոնք իրականացվել են Աղձքում 19-րդ դարում, ոչ մի արդյունք չեն տվել։ Դամբարանում թագավորների աճյուններ չեն եղել։ Թվում էր, թե Շեհուպ արքան հասել էր իր նպատակին՝ Հայաստանի մեծ արքաների աճյունները անհետ կորել էին, ու դրա հետ մեկտեղ երկիրը զրկվել էր իր մեծությունից ու փառքից, նաեւ պետականությունից։

Պեղումների նոր փուլը՝ 2015-2016թթ, ինչպես վստահեցնում է մշակութապատմական ժառանգության ԳՀԻ-ի փոխտնօրեն, հնագետ Հակոբ Սիմոնյանը, մի փոքր բացել է գաղտնիքի վարագույրը այդ պատմության վրայից, ու առասպելը սկսել է պատմական ուրվագծեր ձեռք բերել։ Դամբարանի կողքին գտնվող եկեղեցու քարե հատակի տակ հայտնաբերվել են աճյուններով երեք աճյունատուփեր։ Դրանցից մեկի վրա խաչ է, որը վկայում է այն մասին, որ այդ աճյունները թաղվել են արդեն քրիստոնեական ժամանակաշրջանում։

Առասպելից բացի ուրիշ ի՞նչ է վկայում այն մասին, որ սափորներում հայտնաբերված աճյունները կարող էին պատկանալ հայ թագավորներին։ Հակոպ Սիմոնյանի խոսքով, նախ բոլոր ոսկորները ջարդված էին ու դա կարող է լինել այն բանի հետեւանքը, որ պարսիկները հապշտապ են դրանք հանել հողից ու իրենց հետ վերցրել։ Երկրորդ՝ մարդաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ ոսկորները պատկանում են տարբեր սեռերի ու տարիքի անձանց , ինչը վկայում է, որ դա ընտանեկան գերեզման է։ «Եթե դրանք սրբերի մասունքներ լինեին՝ կլինեին մեծահասակ տղամարդկանց, այլ ոչ թե երեխաների ու կանանց ոսկորներ։ Այսինքն պարսիկները դամբարանից առեւանգել են թագավորական ընտանիքների բոլոր անդամների աճյունները»,- ասում է նա։ Երրորդ, հնագետի խոսքով, այդ աճյունատուփերի մեջ հայտնաբերված որոշ ոսկորներ այրված էին, իսկ մենք գիտենք, որ մինչքրիստոնեական ժամանակաշրջանում թագավորների մարմինները դիակիզում էին։

Հակոբ Սիմոնյանի խոսքով իր հիպոթեզի օգտին է նաեւ այն փաստը, որ աճյունատուփերը թաղված էին այն ժամանակ արդեն գոյություն ունեցող եկեղեցու խորանի տակ՝ քարե շարանը քանդվել էր, տուփերն իջեցվել էին հողի մեջ, հետո նորից քարերը շարվել էին։ ԻՆչո՞ւ

«Պատերազմ էր ընթանում։ Հայաստանը պատերազմում էր Սասանյան պետության   դեմ, որը աշխարհի հզորագույն երկրներից էր։ Ու ամեն վայրկյան պարսիկները կարող էին նորից փորձել գողանալ ոսկորները։ Այսինքն դրանք պետք էր թաքցնել հնարավորինս հուսալի վայրում»,- ասում է գիտնականը ու հավելում, որ հիմնական դամբարանը կառուցվել էր ընդամենը մոլորեցնելու համար, քանի որ աճյունների մի մասը այնտեղ է թաղվված։ Չնայած սա ընդամենը հիպոթեզ է։ Ավելի ճշգրիտ տվյալների համար պետք են աճյունների լաբորատոր հետազոտություններ ու դրա համար ֆինանսավորում է պետք։

Հակոբ Սիմոնյանը մեզ ցույց է տալիս, թե ինչ է հաջողվել գտնել Աղձքում արդեն այս տարվա պեղումների ժամանակ ։ ՄԻ քանի վաղ քրիստոնեական գերեզմաններ՝ հայերեն գրություններով, թագավորական համալիրի, սրբերի ծառուղու մնացորդներ, որի մեջտեղով հոսում էր Արագած լեռան գագաթից իջնող սառը առվակը։ Այդ ամենը, Հակոբ Սիմոնյանի խոսքով, խոսում է այն մասին, որ այստեղ վաղ միջնադարում ապրում էին նշանավոր մարդիկ։ 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League