Փհենյանում սպառնում են միջուկային պատերազմով
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունները՝ Վաշինգտոնին մեղադրելով նրանում, որ թերակղզուն տանում է դեպի միջուկային պատերազմ, հայտնում է AFP-ը։
Պետական հյուսիսկորեական «Ռոդոնգ» թերթը «Մի խաղացեք կրակի հետ՝ վառոդի տակառի վրա» վերնագրով հոդվածում Վաշինգտոնին ու Սեուլին մեղադրել է զորավարժությունների կապակցությամբ լարվածությունն ուժեղացնելու մեջ։ «ԱՄՆ-ն վտանգավոր սադրանքների միջոցով ավելացնում է միջուկային պատերազմի հավանականությունը թերակղզում»,- ասվում է հոդվածում, որտեղ Կորեական թերակղզին ներկայացված է, որպես աշխարհի ամենալարված օջախ։ «Մի փոքր թյուրիմացությունը կամ սխալը կարող են միանգամից միջուկային պատերազմի պատճառ դառնալ, ինչը անխուսափելիորեն կհանգեցնի համաշխարհային պատերազմի»,- նշվում է հոդվածում։



