Երևանում քարաթափման հետևանքով փողոց է փակվել
SOCIETYԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 9-ին, ժամը 07:21-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով փակվել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգաին կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի թիվ 46 շենքի մոտակա սարալանջից տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհի երթևեկելի հատվածում է հայտնվել երկու կտոր (մոտ 2 խմ) քար, ավտոճանապարհը դարձնելով դժվարանցանելի։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



