Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Որտեղի՞ց է Խորեն Լևոնյանը կողմնակի եկամուտ ստանում

LIFE

Blognews.am-ը գրում է.

Դերասան Խորեն Լևոնյանն առաջիկայում կներկայանա «Սիրո գործակից» ռոմանտիկ կատակերգությունում։  Խորենը նկարահանվել է նաև «Շարմ» ընկերության նոր ֆիլմում, բացի այդ, առաջիկայում նա կներկայանա եղբոր՝  Արսեն Լևոնյանի հետ։ Եղբայրները ֆիլմում էլ են մարմնավորելու եղբայրների։ Խորենը գյուղական ընտանիքի ավագ եղբայրն է, Արսենը՝ փոքր, ով փորձում է իր բախտը գտնել քաղաքում...

BlogNews-ը զրուցել է Խորենի հետ Արսենի հետ առաջին համագործակցության, իրենց նմանության, ֆիլմեր և այլնի մասին։

-Կարծես, Ձեր և Արսենի առաջին համագործակցությունն է։ Ինչպե՞ս ստացվեցին Արսենի հետ աշխատանքային հարաբերությունները, ի վերջո, աշխատանքում մթնոլորտն այլ է, տանը՝ այլ։

-Նախկինում փորձեր եղել են միասին ներկայանալու, սակայն կարելի է ասել, որ սա առաջին անգամ ենք միասին ներկայանալու գեղարվեստական ֆիլմում։ Երկուսս էլ պրոֆեսիոնալ ենք և հասկանում ենք՝ ինչ է պետք։

-Արսենին մասնագիտական խորհուրդներ տալի՞ս եք, ընդունո՞ւմ է դրանք։

-Խորհուրդներ տալ չի սիրում, սակայն որպես ավագ եղբայր՝ փորձում եմ իմ փորձով ու ապրելակերպով  օրինակ լինել նրա համար թե՛ աշխատանքում, թե՛ կյանքում։ Արսենը տեսակով լսող է, երբ իրեն ճիշտ և կարևոր բան ես ասում։  Ես իրեն խորհուրդ եմ տվել անկեղծ լինել, և նա ընդունել է դա։

-Շատերն Արսենի մեջ տեսնում են Ձեզ՝ Ձեր անցած ճանապարհը։ Դուք տեսնո՞ւմ եք այդ նմանությունը։

-Ոչ։ Եթե ինչ-որ նմանություն էլ կա, դա բնություն է, էություն։ Դրա դեմ պայքարելը ծիծաղելի էլ կլինի։

-Խորեն, Հայաստանում սկսել են շատ ֆիլմեր նկարահանել, սակայն դրանք հիմնականում անորակ են։ Դուք սովորաբար շատ մանրակրկիտ եք  ընտրում, թե որ ֆիլմում ներկայանաք, որում՝ ոչ։ Հայկական կինոշուկան թույլ տալի՞ս է այդպիսի ընտրություն անել, թե՞ ամեն դեպքում փոխզիջումների եք գնում։

-Իհարկե, կա այդպիսի  բան։ Երբեմն ընտրում եմ ոսկե միջին տարբերակը, որովհետև հասկանում եմ, որ եթե շատ խիստ չափանիշնրով ընտրեմ, ի վերջո, ֆիլմեր չեն մնա։ Եղածի միջից ընտրում եմ այն, որտեղ տեսնում եմ, որ կարելի է ինչ-որ բան անել, աշխատել։

- Իսկ որո՞նք են կարևորագույն չափանիշները Ձեզ համար։

- Ֆիլմերում պակասել է ասելիքը, մինչդեռ կան կարևոր ասելիքներ, որոնք պետք է ներկայացնել հանդիսատեսին։ Ես շատ կուզեմ, որ լինեն ֆիլմեր, որոնց նյութը կհասնի հանդիսատեսի հոգուն  և կկարողանա ինչ-որ բան փոխել, որպեսզի կարողանաս քո օրինակով մարդկանց փոխել։ Կարևոր է նաև որակը։ Ցավոք սրտի, շատ քիչ կան էդպիսի գործեր։

-Դուք հայտնի եք որպես հայկական կինոշուկայի ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։ Հայաստանում թանկ վարձատրություն համարվող հոնորարները բավարարո՞ւմ են Ձեզ, թե՞ Դուք էլ եք երբեմն դիմում կողմնակի աշխատանքի։

-Կողմնակի աշխատանք, իհարկե, պետք է։ Իմ միակ կողմնակի աշխատանքը «Երգ երգոց»-ն է։  Փորձում ենք ստեղծագործել և ապրել:) Ինչ վերաբերում է թանկ վարձատրվելուն՝ ասեմ, որ Հայաստանի համեմատ գուցե համաձայն եմ Ձեր ասածի հետ, սակայն այդ լուրն այնքան է տարածվել, որ մարդիկ, ովքեր ցանկանում են զանգել, ինչ-որ բան առաջարկել, արդեն չեն զանգում՝ մտածելով, որ թանկ կլինի։

Եթե չեն կարողանում թանկ վճարել, ուրեմն թանկ արտադրանք չեն ունենա։ Ամեն ինչի համար պետք է վճարել, սակայն գուցե ինձ առաջարկեն որակյալ ֆիլմ, որը բյուջե չունի, և ես համաձայնեմ անվճար նկարահանվել։ Պարզապես պետք է, որ շատ լավ գործ է և  մարդիկ պատասխանատվությամբ  ուզում են անել դա։ Ինձ մոտ լինում են նման դեպքեր, երբ տեսնելով, որ լավ գործ է, գնում եմ փոխզիջման և ասում, որ  առանց հոնարարի կնկարահանվեմ։

-Ո՞ր ֆիլմն է այդքան լավը եղել, որ անվճար եք նկարահանվել։

-Դա պրոֆեսոնալ գաղտնիք է։

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome