Ընտրեք նախշը և իմացեք ձեր մասին ավելին
LIFE1-ին նախշը գանգի հետ
Նախշը ժամանակավոր ու անցողիկ բնույթ է կրում: Այս տարբերակը նախընտրում են նրանք, ովքեր այս պահին դժգոհ են իրենցից ու կյանքից: Այս մարդկիկ հետաքրքրասեր են, համարձակ ու հետաքրքրվում են նորույթներով: Այս փուլը անցողիկ է, իսկ նրանց ընտրությունը ամեն պահ կարող է փոխվել:
2-րդ նախշը ձիու հետ
Այս մարդիկ հաստատակամ են և չեն հրաժարվում իրենց որոշումներից: Նրանք լավ մասնագետներ են դառնում: Կյանքը ստացված են համարում, եթե այն ընթանում է պլանավորածի համաձայն: Չեն սիրում անակնկալներ և ամեն բան անում են անկանխատեսելիությունից խուսափելու համար: Այս նախշը ընտրողները սիրում են կայունություն և տրամաբանում են դեպքերի հետագա ընթացքի մասին:
3-րդ նախշը կնոջ հետ
Ստեղծագործող ու բացառիկ անհատականություններ են: Նրանք հեռու են ավանդական մտածողությունից և որոշումներ կայացնում են սեփական հայեցողությամբ: Շուտ են հունից դուրս գալիս և հաճախակի տրամադրության փոփոխություններ են ունենում: Հիանալի բանախոսներ են ու սիրում են մյուսների հետ կիսվել իրենց գաղափարներով:
4-րդ նախշը խոշորացույցի հետ
Անկախ եղանակից ու հանգամանքներից, այս մարդիկ առաջնորդներ են: Նրանք հաշվենկատ են, հավակնոտ, գիտեն, թե ինչպես կարելի է հասնել ցանկալիին: Նրանք վստահ են, որ աշխարհում կա երկու տեսակետ` սխալ և իրենցը: Նրանք ուժեղ անհատականության տեր են և վտանգավոր մրցակիցներ են:
5-րդ նախշը շրջան ձևավորող ծառի հետ
Նրանք, ավելի քան որևէ մեկը, կարող են հասկանալ ու կարեկցել դիմացինին: Նման մարդիկ շատ բարի են և կարող են իրենց լիարժեք երջանիկ զգալ միայն այն ժամանակ, երբ երջանիկ են մյուսները: Հեշտ են զիջումների գնում:



