Տեսեք, թե ինչպես են ապրում աշխարհի ամենաթանկ դպրոցի աշակերտները, որտեղ մեկ տարի սովորելն արժե 100.000 եվրո
LIFEՄիշտ էլ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են ապրում հարուստները։ Եվ եթե նրանց անձնական և տնային կյանքը կարող է անհասանելի լինել մեզ համար, ապա նրանց երեխաների ուսումնական գործընթացն այն քիչ բաներից է, որին մենք իսկապես կարող են ականատես լինել։
BlogNews-ն առաջարկում է տեսնել, թե ինչպիսին է կյանքը «Institut Le Rosey» միջնակարգ դպրոցում։
«Institut Le Rosey»-ն աշխարհի ամենահին միջնակարգ դպրոցներից մեկն է. այն գտնվում է Շվեյցարիայում և շատ հաճախ կոչվում է «Արքաների դպրոց»։

1880 թվականից մինչ օրս դպրոցը և դրա տարածքում գտնվող ամրոցը պատկանում են մեկ ընտանիքի։


«Institut Le Rosey»-ն 2 ծրագիր ունի՝ ամառային...

...և ձմեռային։

Ձմեռային ծրագիրն աշակերտներին առաջարկում է զանազան ձմեռային սպորտաձևերի անհատական դասընթացներ։


Որպես ամառային ծրագրի մաս՝ աշակերտները կարող են ազատ ժամանակն անցկացնել արքայական լողավազանում։


Այս դպրոցում օրը սկսվում է առավոտյան 7-ին, սենյակները կարգի բերելուց և նախաճաշից։

Դասերը սկսվում են 8-ին և ավարտվում 15։30-ին, իսկ այդ ընթացքում աշակերտները մեկ երկար ընդմիջում են ունենում ճաշի համար։

16։00 – 19։00-ն ընկած ժամանակը երեխաները կարող են ծախսել սպորտի կամ որևէ կրեատիվ աշխատանքի վրա։


19։30 աշակերտներն ընթրում են, իսկ 20։00 – 21։00-ը նախատեսված է տնային աշխատանքները կատարելու համար։


Աշխատանքները կարելի է անել նաև խմբերով, ընդհանուր սրահում կամ գրադարանում։

Դասերից բացի՝ աշակերտները շատ արտադասարանային միջոցառումների են մասնակցում։



Դպրոցը բաց է բոլոր երեխաների համար, սակայն ընդունվելու համար կա մեկ նախապայման՝ երեխայի ծնողները պետք է կարողանան տարեկան €100.000ուսման վարձ վճարել։





