Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Վճռաբեկ դատարանը մերժել է Սուրիկ Խաչատրյանի ազգականների բողոքը

SOCIETY

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականների բողոքը: 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը  նախագահությամբ Ս. Ավետիսյանի, մասնակցությամբ Ե. Դանիելյանի, Ա. Պողոսյանի, Ս. Օհանյանի քննարկել և վարույթ  չի ընդունել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 6-ի որոշման դեմ ամբաստանյալներ Դերենիկ  Հակոբյանի, Էյներ Խաչատրյանի ու Մայիս  Խաչատրյանի պաշտպան Արմեն Խաչատրյանի և ամբաստանյալ Յուրի Մանուչարյանի պաշտպան Մարտին Զիլֆուղարյանի վճռաբեկ բողոքները:

Խաչատրյանները, Հակոբյանի, Մանաչուրյանը պահանջում էին բեկանել Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշումը, համաձայն որի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքները մասնակիորեն բավարարել է և Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը` ամբաստանյալներ Շ. Դավթյանի և Ս. Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատժի մասով փոփոխել։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը` ամբաստանյալներ Դ. Հակոբյանի, Է. Խաչատրյանի, Մ. Խաչատրյանի և Յու. Մանուչարյանի մասով թողնվել է անփոփոխ։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի  դատավճռով  Յուրի Մանուչարյանի նկատմամբ   պատիժ է նշանակվել ազատազրկում` 4  տարի ամիս ժամկետով։

Դերենիկ Հակոբյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 1   տարի ժամկետով ազատազրկում։  

Էյներ Խաչատրյանի նկատմամբ պատիժ է նշանակվել 1 տարի ազատազրկումը։

Մայիս Խաչատրյանի նկատմամբ՝  2 տարի 6 ամիս։ 

Նույն դատական ակտով դատապարտվել են նաև Շահում Բենիկի Դավթյանը և Սեյրան Սերգեյի Խաչատրյանը։

Այս գործով կալանավորված էր նաև Սուրիկ Խաչատրյանի որդին, որը սակայն 2015թ. հոկտեմբերի 1-ին ազատ է արձակվել, իսկ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել պաշտպան Արմեն Խաչատրյանը՝ խնդրելով բեկանել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի սեպտեմբերի 19-ի դատավճիռը և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 6-ի որոշումը, ամբաստանյալներ Դ. Հակոբյանին, Է. Խաչատրյանին ու Մ. Խաչատրյանին ճանաչել անմեղ և հռչակել հանցանքի կատարման մեջ նրանց անմեղությունը այն մեղադրանքով, որով ներգրավվել են որպես մեղադրյալ, ինչպես նաև վերջիններիս մեղսագրվող արարքը որակել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և նրանց մասով քրեական գործի վարույթը կարճել՝ ամբաստանյալների հետ տուժող Մուշեղ Զաքարյանի հաշտվելու պատճառաբանությամբ, կամ ամբաստանյալների  նկատմամբ նշանակել ազատազրկման ձևով նվազագույն չափի պատիժ և նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան:

Պաշտպան Մարտին Զիլֆուղարյանը կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք` խնդրելով Յուրի Մանուչարյանի մասով ամբողջությամբ բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների դատական ակտերը, նրան առաջադրված մեղադրանքը   վերաորակել կամ նրա նկատմամբ կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի պահանջները՝ պատիժը պայմանականորեն չկիրառելը:

Սակայն, Վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 6-ի որոշման դեմ պաշտպանների  վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել։ 

Tert.am-ի հետ զրույցում պաշտպան Արմեն Խաչատրյանն ասաց, որ Վճռաբեկ դատարանի որոշումը դեռ չի ստացել; Հարցին, թե ներպետական ատյանները սպառելուց հետ ինչ են պատրաստվում անել, Խաչատրյանն ասաց.« Երբ ստանամ Վճռաբեկ դատարանի որոշումը, պաշտպանյալներիս հետ կքննարկեմ հարցը»:

Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns