ԹԵՍՏ։ Ընտրեք պայուսակի Ձեր սիրելի մոդելը և իմացեք Ձեր կանացի ուժեղ կողմերը
LIFEՅուրաքանչյուր կին յուրովի ունիկալ է: Նրանք ունեն տարբեր նախասիրություններ, իդեալներ և ճաշակներ: Եվ դա հրաշալի է: Պատկերացրեք, եթե նրանց բոլորին դուր գար, օրինակ, միևնույն պայուսակը: Կարծում ենք՝ բավական տխուր և անհետաքրքիր կլիներ:
Այսօր Mediamag-ը Ձեզ է առաջարկում անցնել ամենականացի ԹԵՍՏԸ: Նայեք ներկայացված պայուսակներին: Ո՞ր մոդելն է Ձեզ ամենից շատ դուր գալիս:

Պայուսակ 1
Դուք պատասխանատու մարդ եք, ով երբեք չի հիասթափեցնում մարդկանց: Ձեր կարգախոսն է. «Ասված է, արված է»: Աշխատավայրում Ձեզ գնահատում և հարգում են: Ղեկավարը գիտի, որ միշտ կարող է հույս դնել ձեզ վրա: Երեխաների դաստիարակությանը վերաբերվում եք ամենայն պատասխանատվությամբ: Ամենայն հավանականությամբ, ծնողական կոմիտեի անդամ եք: Դուք, այսպես ասած, մայր Թերեզա եք, ում բոլորը կարող են դիմել օգնությամբ կամ բարի խորհրդով: Ձեր ընկերուհիների մեջ դուք նա եք, ում վրա հիմնվում է ձեր ընկերությունը:
Պայուսակ 2
Դուք միշտ շարժման մեջ եք: Ամենավատ փորձությունը ձեզ համար՝ նստել չորս պատերի մեջ: Դուք ոչ մեկի հետ չեք կապվում և ոչ մեկից կախված չեք: Ձեր այդ գիծը շատ է գրավում տղամարդկանց: Դուք շատ երկրպագուներ ունեք, սակայն չափազանց ընտրողական եք: Երկար ժամանակ կարող եք միայնակ լինել, սակայն դա ձեզ բոլորովին չի անհանգստացնում: Միայնության ժամանակահատվածը դուք ընկալում եք որպես հնարավորություն՝ մնալ միայնակ ինքդ քեզ հետ: Ամենայն հավանականությամբ, դուք աշխատում եք ստեղծագործական ոլորտում: Եթե ոչ, ուրեմն՝ ձգտում եք դրան: Չեք շտապում երեխաներ ունենալ:
Պայուսակ 3
Դուք բիզնես լեդի եք, միշտ լավ հագնված: Դուք մասնակիորեն իշխող բնավորություն ունեք: Սիրում եք, երբ ձեզ լսում են և շարժվում են ըստ ձեր ցուցումների: Եթե դեռ չեք զբաղեցնում ղեկավար պաշտոն, ապա ձգտում եք դրան: Ընկերուհիներ քիչ ունեք: Ավելի շատ տղամարդ ընկերներ ունեք: Կանացի կոլեկտիվում տիկնայք ձեզ չեն սիրում: Սակայն դուք դրանից բոլորովին չեք նեղվում, դուք գիտեք ում հետ շփվել: Ջանասեր եք: Սիրում եք հասնել դրված նպատակին: Ամուսնանում և երեխա եք ունենում կա՛մ շատ վաղ տարիքում, կա՛մ հասուն տարիքում:
Շարունակությունն՝ այստեղ



