Մերկելը, Մակրոնը եւ Պուտինը հաստատել են Դոնբասում զինադադարի կարեւորությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդները հաստատել են Ուկրաինայի արեւելքում հրադադարի ռեժիմի պահպանման կարեւորությունը, փոխանցում է «Ռեյթեր» հործակալությունը` վկայակոչելով Գերմանիայի կառավարության ներկայացուցչին:
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման խնդիրը քննարկվում է տարբեր ձեւաչափերով բանակցությունների ընթացքում, մասնավորապես «նորմանդական»` Ռուսաստան, Գերմանիա, Ֆրանսիա եւ Ուկրաինա: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չի մասնակցում Համբուրգում Պուտին, Մակրոն եւ Մերկել զրույցին. Ուկրաինան չի մտել նախօրեին մեկնարկած «Քսանյակի» գագաթնաժողովին հատուկ հրավիրված երկրների մեջ:
ՄԱԿ-ի վերջին տվյալներով` հակամարտության ընթացքում զոհվել է 10 հազար մարդուց ավելի: Դոնբասի իրավիճակի կարգավորման հարցը քննարկվում է նաեւ Մինսկի շփման խմբի հանդիպումներում, որը 2014 թվականի սեպտեմբերից արդեն 3 փաստաթուղթ է ընդունել, որոնք կանոնակարգում են հակամարտության ապաթեժացման քայլերը: Սակայն նաեւ հրադադարի համաձայնագրից հետո հակամարտության կողմերի միջեւ փոխհրաձգությունները շարունակվում են:



