Փոթիում հեղեղվել են կենտրոնական փողոցները
SOCIETYՎրացական Փոթի քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով կենտրոնական փողոցների մի մասը հեղեղվել է, հայտնում է apsny.ge կայքը:
Հեղեղումների հետևանքով քաղաքում խնդիրներ են առաջացել մարդկանց ու մեքենաների տեղաշարժի հարցում:
Բնակիչների խոսքերով՝ խնդիրներն առաջացել են ջրահեռացման համակարգի անսարքության հետևանքով: Նրանք մտավախություն են հայտնել, որ տեղումների շարունակվելու դեպքում ջուրը կարող է լցվել շինությունների առաջին հարկը:
Մինչդեռ Փոթիի քաղաքապետարանից հայտնել են, որ ջրահեռացման համակարգերն անսարք չեն ու նորմալ աշխատում են, սակայն տեղումները չափից շատ են:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



