Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Փոփոխվող աշխարհ կամ G20–ի մռայլ մեկնարկը

INTERNATIONAL NEWS

Վերջին շրջանում վերլուծելով միջազգային դրությունը՝ փորձագետները շատ հաճախ են էքզիստենցիալ ընկալումներին հատուկ ողբերգական տոնայնություն հավելում իրենց դիտարկումներին՝ երբեմն չափազանցված հոռետեսություն, երբեմն էլ չարդարացված լավատեսություն փոխանցելով շրջապատին: ԱՄՆ էքս–նախագահ Բարաք Օբամայի՝ եվրոպական հարցերով խորհրդական Չարլզ Կուպչանը հենց այս մարդկանց թվին է պատկանում: Նա, ինչպես շատերը, չի կարողանում չխոստովանել, որ աշխարհը նույնը չէ, և, օրինակ, նույն Brexit–ը կամ Դոնալդ Թրամփի ընտրությունն իր հարազատ երկրում, բացառապես դրա մասին են վկայում: Միևնույն ժամանակ՝ Կուպչանը երկուսն էլ ոչ թե բնականոն զարգացումների հետևանք, այլ ողբերգական պատահականություն է համարում՝ համոզված պնդելով, որ հատկապես ամերիկյան ներկայի առաջնորդը ոչ թե ազդանշան է ապագայի վերաբերյալ, այլ շեղում նույնիսկ ներկայից:

Եվ, փառք Աստծո, որ դա ժամանակավոր բնույթ է կրելու՝ այս ցավալի ժամանակամիջոցում Արևմուտքի, եթե կուզեք՝ եվրոատլանտիզմի ճիշտ ընթացքի ողջ պատասխանատվությունն, այնուամենայնիվ, Եվրամիությանը վերապահելով: Իբր՝ այստեղ խիստ շատ արյուն է հեղվել ազգային պետություններին հատուկ անտագոնիզմին վերջ դնելու, խաղի համընդհանուր կանոններ և բարօրություն հաստատելու համար, որպեսզի այժմ արագորեն հրաժարվեն դրանից: Ավելին՝ Կուպչանի պես մտածող շատերն այժմ արդեն համոզված են, որ Թրամփի՝ Նախ և առաջ Ամերիկյան մտայնությունը շատ արագ է վերածվելու Արևմուտք՝ առանց ԱՄՆ–ի իրողության, և Եվրոպան, որ գործ ունի միայն իր շահն ընկալող ագահ բիզնեսմենի, ոչ թե պատասխանատու համաշխարհային առաջնորդի հետ, պիտի այժմ բացառապես այս փաստից ելնելով գործի:

Ինչպես արդեն կռահեցիք՝ այսօրինակ մտածումները հատկապես G20–ի ֆոնին են սրվել: Իսկ պատկերը, որ ուրվագծվում է մեր առջև Համբուրգում՝ մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանում հիանում էր շուրջ 1000 տարի գոյություն ունեցող և ի հեճուկս այդ փառավոր ընթացքը կասեցնել կամեցողների՝ ծաղկող Լեհաստանով, իսկապես աննախադեպ է: Նախ՝ հակագլոբալիստներն ու ձախ ռադիկալները երբևէ կազմակերպված ամենամեծամասշտաբ ցույցերն են այստեղ նախաձեռնել՝ ողջ գիշեր ոչ միայն փողոցներում բախվելով ոստիկանության հետ, այլև գրոհելով նրանց կառույցների վրա: Գերմանական մամուլի հաղորդմամբ՝ գիշերը 100–ից ավելի ոստիկաններ են վիրավորվել, որոնք ցուցարարների դեմ էին ելել ջրցաններով, դուբինկաներով և նույնիսկ պղպեղով գազ են արտանետել: Շուրջ 20000 ոստիկանների աշխատանքը համակարգող՝ Համբուրգի ոստիկանապետ Ռալֆ Մեյերը հայտնել է, թե ամենավայրագը խիստ ռադիկալ Սև բլոկն է եղել, որը գործել է ողջ Եվրոպայից Համբուրգ ժամանած անարխիստների հետ: Մամուլը նաև հաղորդում է, թե ցուցարարների շրջանում ամենաշատը դժգոհել են իշխանությունների միգրացիոն քաղաքականության, անհավասարության և ԱՄՆ–ի, Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների՝ Համբուրգ ժամանման առիթով: Ընդ որում, ցույցերը վարվել են՝ «Բարի գալուստ դժոխք» լոզունգի ներքո:

Ասել, թե ցուցարարների շարքում միայն ռադիկալներ են, իհարկե, սխալ կլինի: Այստեղ են սովորական քաղաքացիներ, շատ հարգարժան կազմակերպություններ, ինչպիսին, օրինակ՝ Oxfam–ը, որը նույնպես բողոքում է արդի աշխարհակարգում հաստատված անարդարության ու անհավասարության դեմ: «Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ընդամենը 8 մարդ ճիշտ այնքան հարստություն ունի, որքան աշխարհի բնակչության թշվառ կեսը՝ 3 միլիարդ 600 միլիոնը: Որտեղ 10–ից մեկի օրական եկամուտը 2 դոլարից պակաս է, որտեղ 800 միլիոն մարդ ամեն գիշեր քաղցած է քնում: Այս իրավիճակը բացարձակապես անընդունելի է, և մենք եկել ենք՝ բարձրաձայնելու այդ մասին: Շատ կարևոր է, որ G20–ը անհավասարության հաղթահարումը դարձնի իր օրակարգի հրատապ հարցերից մեկը»,–ասել է Oxfam կոնֆեդերացիայի քարոզարշավի ղեկավար և բողոքի ակցիայի համակարգող Սթիվ Փրայս–Թոմասը:

Այսպիսով՝ G20–ը բավական մռայլ մթնոլորտում է սկսում իր աշխատանքը: Եվ չնայած դրան՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կեսօրին մոտ ժպիտը դեմքին էր ընդունում հյուրերին: Մինչ այդ ՌԴ նախագահ Վլ. Պուտինն արդեն ոչ պաշտոնական հանդիպում էր կազմակերպել ԲՐԻԿՍ–ի երկրների՝ Բրազիլիայի, Հնդկաստանի, Չիանստանի, ՀԱՀ նախագահների հետ և համատեղ հայտարարություն տարածել միջազգային ֆինանսական ճարտարապետության բարօրությանը նպաստելու և առկա անվստահությունը կոտրելու վերաբերյալ, Թրամփը թվիթներ էր արել Ամերիկան մեծ դարձնելու, համաշխարհային առաջնորդներին, նրանց թվում՝ Պուտինին հանդիպելու և շատ բան քննարկելու անհամբերության մասին, իսկ համաշխարհային շուկաներն արձագանքել էին համարյա բոլոր ցուցանիշների անկմամբ: Մասնավորապես՝ նավթի մեկ բարելը հասել էր 46 դոլարի ճիշտ այն պահին, երբ G20–ի առաջնորդները, առանց հրավիրյալ երկրների ու ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների, իրենց 1–ին դռնփակ նիստն էին անցկացնում հակաահաբեկչական թեմայով, ԱՄՆ–ում էլ քննարկում էին, թե ինչու է Թրամփի ամենակատաղի հակառակորդը՝ Նյու Յորքի քաղաքապետը մեկնել Համբուրգ՝ միանալու անարխիստների ցույցերին:

 

Գոհար Սիմոնյան

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead