Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Երեքծովյան նախաձեռնությունը լեհ–ամերիկյան գործարքով պսակվեց

INTERNATIONAL NEWS
G20–ի նախօրեին Կենտրոնական Եվրոպայի երկրները հավաքվել էին Վարշավայում, որպեսզի Երեք ծովերի նախաձեռնության շրջանակներում քննարկեին տարածաշրջանային ծրագրերի ընթացքն ու դրանց նոր շունչ հաղորդելու հնարավորություններ գտնեին: Խորվաթիայի ու Լեհաստանի այս գաղափարն, ինչպես գիտեք, ենթադրում է Սև, Բալթիկ և Ադրիատիկ ծովերի շրջանում տեղակայված եվրոպական երկրների ակտիվ համագործակցություն, ենթակառուցվածքների իմաստով՝ ինքնաբավություն և էներգետիկ անկախություն, ինչը, վերջին հաշվով, ազատ, խաղաղ, տնտեսապես զարգացած և միասնական Եվրոպայի կառուցման տեսլականի շրջանակներում է տեղավորվում:
 
Համարվում է, որ կառույցի հիմնավորումից ի վեր՝ երեքծովյան երկրները (105 մլն մարդ, ՀՆԱ–ի 3,3 տրիլիոն դոլար չափաբաժին) բազմաթիվ հաջողությունների են հասել: Սակայն, ենթակառուցվածքների՝ Հյուսիս–հարավ գծով զարգացման, նոր մարտահրավերների, անվտանգության ու էլի շատ հարցերի առնչությամբ շատ բան էր առկախված մնացել, որոնց քննարկմանը հավելյալ ինտրիգ ավելացրեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Առանձին փորձագետների պատկերացմամբ՝ նա պատմական ելույթ ունեցավ Վարշավայում՝ հայտարարելով, թե «Արևմուտքը երբեք չի պարտվելու, նրա արժեքները ամուր են լինելու, ժողովուրդները՝ բարգավաճ, իսկ քաղաքակրթությունը՝ մնայուն»: Ու թեպետ հակագլոբալիստներն ու ազգայնականները հակառակն են պնդում՝ Թրամփը հավատի, ընտանիքի, մարդու իրավունքների և հանուրի բարգավաճ կյանքի թվարկմամբ սահմանեց դրանք՝ պնդելով, որ այժմ բոլոր այս արժեքների դեմ մռայլ գաղափարախոսական, ինչպես նաև՝ ահաբեկչական պայքար է ընթանում:
 
Հետաքրքիր է, որ չնայած Թրամփի ռուսասիրության ընդունված տեսակետին ու համբուրգյան սպասվող հանդիպմանը՝ նա, փաստորեն, ռուսներին էլ վերջիններիս շարքին դասեց: «Կոչ ենք անում Ռուսաստանին՝ դադարեցնել ապակայունացնող գործողությունները Ուկրաինայում և այլուր, դադարեցնել Սիրիայի ու Իրանի թշնամական վարչակարգերի նկատմամբ աջակցությունը՝ դրա փոխարեն միանալով պատասխանատու պետությունների հանրությանը, պայքարել ընդհանուր թշնամիների դեմ և պաշտպանել քաղաքակրթությունը»,– հայտարարեց Թրամփը՝ միաժամանակ վերահաստատելով ԱՄՆ նվիրվածությունը ՆԱՏՕ–ի պայմանագրի հիմնարար՝ դաշնակիցների պաշտպանության 5–րդ կետին:
 
Բնականաբար, սա ռուսներին դուր չի եկել: Այստեղ համոզված են, որ գեղեցիկ ու ամենակարևորը՝ կեղծ խոսքերի ներքո, ԱՄՆ նախագահն ու Մոսկվայի դեմ թշնամաբար տրամադրված Լեհաստանն ընդամենը միջազգային դրությունը ապակայունացնող հերթական գործարքն են կնքել՝ Վարշավայի կողմից ամերիկյան Patriot հակահրթիռային կայանների ձեռքբերման և էլի չմանրամասնվող զենքերի տեսքով: Լեհաստանը վերջնականապես և անշրջելիորեն ընտրեց Վաշինգտոնի խամաճիկը դառնալու կորստյան ճանապարհը՝ համոզված են մերձկրեմլյան փորձագետները, որոնք միաժամանակ ակտիվորեն են քննարկում ՌԴ նախագահի վերջին հոդվածը՝ Կրեմլի ուղերձների կարճառոտ համագումարը G20–ին:
 
Բայց այս մասին դեռ կխոսենք նաև Պուտին–Թրամփ սպասվող հանդիպման ֆոնին:
 
 
Գոհար Սիմոնյան
Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback