Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Գրքի գողը գող չէ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոտ մեկ շաբաթ է կրկին մեկնարկել է «Գրքի բանկ» ծրագիրը: Այն արդեն չորրորդ տարին է իրականացվում, որի հեղինակները Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի անդամներն են: Համաձայն ծրագրի գաղափարի՝ բոլոր ցանկացողները հատուկ տեղադրված տաղավարում կարող են գրքեր թողնել:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ «նվիրատվության տաղավարն այս տարի կրկին տեղադրվել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հարևանությամբ: Ծրագիրն ունի ինչպես բարեգործական, այնպես էլ կրթադաստիարակչական նշանակություն և միտված է հատկապես երիտասարդության շրջանում գրքին ու ընթերցանությանն ուշադրություն սևեռելուն»:

Ի դեպ, հավաքված գրականությունը որպես նվեր կփոխանցվի ՀՀ սահմանամերձ բնակավայրերի, ինչպես նաև տարբեր զորամասերի գրադարաններին, բայց անկեղծ ասած դժվար է պատկերացնել, թե արևի տակ ժամ առ ժամ խունացող, ճկվող ու փչացող և նման ձևով իրար գլխի թափված գրքերի կույտը որքանով կարող է նպաստել երիտասարդների ուշադրությունը դեպի գիրքն ու ընթերցանությունը սևեռելուն, բայց…

Հարցի մասին պարզաբանում ստանալու համար «Փաստը» դիմեց Խնկո Ապոր գրադարանի տնօրեն Ռուզաննա Տոնոյանին, բայց նա մեզ տեղեկացրեց, որ իրենց գրադարանն ամենևին էլ կապ չունի այդ նախաձեռնության հետ:

«Տաղավարը թեև տեղադրված է Խնկո Ապոր գրադարանի տարածքում, սակայն ոչ մեզ տեղեկացրել են այդ մասին, ոչ էլ գիտենք թե ով է այդ նախաձեռնության հեղինակը: Ինչ վերաբերում է ակցիաներին, ապա մեր գրադարանը նույնպես մասնակցում է «Գիրք զինվորին» ակցիային, որի շրջանակներում ընտրվել են բավականին հետաքրքիր գրքեր, որոնք պատրաստվում ենք փոխանցել մեր զինվորին` Խնկո Ապոր գրադարանի կողմից»,– ասաց Ռ. Տոնոյանը:

Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն էլ «Փաստին» փոխանցեց, որ Խնկո Ապոր գրադարանը, ինչպես նաև գրադարանի հարակից հատվածը պատկանում է Երևանի քաղաքապետարանին, ուստի իրենք են որոշել, թե որտեղ տեղադրեն այդ տաղավարը: Հարցին, թե նախաձեռնությունը շատ լավն է, բայց արդյոք մատուցման ձևը կոգեշնչի՞ երիտասարդներին, որպեսզի սիրեն, հարգեն ու պահպանեն գիրքը, Ա.Գևորգյանն ասաց, որ եթե առաջարկ ունենք, կարող ենք ներկայացնել:

Մեր կարծիքով նախաձեռնությունը թեև լավն է, սակայն փոքրիկ անցքից նետված գրքերի ընդհանուր տեսարանը բավականին վիրավորական է և անգամ կարող է գիրքը սիրելու գաղափարի հակագովազդը դառնալ: Բացի այդ՝ արևի տակ ծռմռվելուց ու ճմրթվելուց հետո այդ գրքերը որևէ մեկին նվիրելը կարող է նույնիսկ վիրավորական նվեր լինել ստացողի համար: Ուստի առաջարկում ենք, որ տաղավարն ավելի շահեկան տեղում տեղադրվի, իսկ ապակեպատ հատվածն էլ բանալիով բացվի ու փակվի, քանի որ չի բացառվում նաև, որ այնտեղ հավաքված գրքերը պետք լինեն նաև այլ անցորդների նույնպես, ովքեր կկարողանան իրենց ունեցած գիրքը փոխանակել այդ տաղավարում հավաքված գրքերից մեկի հետ:

Իսկ մտավախությունը, թե ապակեպատ հատվածը նման ձևով լինելու դեպքում կարող է նաև գողության պատճառ դառնալ և մարդիկ կարող է վերցնեն ու իրենց հետ տանեն հավաքված գրքերը, հիշեցնենք, որ ինչպես Լենինն էր ասում՝ գրքի գողը՝ գող չէ: Իսկ եթե ինչ–որ մեկը որոշի այնտեղից գիրք տանել, ապա հաստատ կարելի է պնդել, որ գուցե այդ տաղավարից վերցրած գիրքը դառնա նրա կյանքի առաջին գիրքը, որն էլ կարող է ընթերցանության հանդեպ առհասարակ մեծ սեր արթնացնելու պատճառ դառնալ:

Այնպես որ ընդլայնելով գիրք նվիրելու գաղափարը կարելի է մի կողմից այնպես անել, որ գրքերը խնամքով, գրքին հարիր դասավորված դիրքով դնելու հնարավորություն լինի, իսկ մյուս կողմից էլ ինչ–որ տեղ թաքուն ուրախանալ, որ այս օրերին անգամ դեռ գրքերի «գողերի» կարելի է հանդիպել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League