ԱՄՆ-ում դուրս են բերել 13 տարի առաջ պատից այն կողմ ընկած և ամեն օր նույն ժամին զնգացող զարթուցիչը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի տներից մեկում վերանորագման աշխատանքների ժամանակ պատից այն կողմ ընկած զարթուցիչը 13 տարի անց դուրս են բերել այնտեղից:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` նշելով, որ էլեկտրոնային զարթուցիչն այս տարիների ընթացքում ամեն օր աշխատել է` զնգալով նույն ժամին: 2004-ին զարթուցիչի օգնությամբ տան տերը ցանկացել էր որոշել, թե որտեղով է անցնում հեռուստացույցի ալեհավաքի լարը:
Այդ նպատակով նա լարել է զարթուցիչն ու փորձել պարանի օգնությամբ իջեցնել այն պատից այն կողմ, սակայն պատահմամբ գցել է այն ձեռքից և այլևս չի կարողացել դուրս հանել:
Հունիսին հեռուստատեսությունից ռեպորտաժ էին պատրաստել տան բնակիչների մասին: Հաղորդումը տեսնելով` ջեռուցման համակարգեր տեղադրող տեղի ընկերության աշխատակիցները որոշել են օգնել նրանց:
Տեսախցիկի օգնությամբ նրանց հաջողվել է հայտնաբերել զարթուցիչի գտնվելու վայրը, ապա դուրս են բերել այն ավտոտնակի կողմից բացված անցքից:




