Բողոքի ցույցեր Համբուրգում․ 11 մարդ ծանր վիրավորում է ստացել
INTERNATIONAL NEWSՀամբուրգի արեւմտյան մասում բողոքի ցույցերի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 11 ցուցարար ծանր վիրավորում է ստացել, եւս երեքը՝ թեթեւ վնասվածքներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Օպերատիվ ուժերի» հետ բախումներից հետո ցուցարարները բարձրացել են արգելապատնեշի վրա։ Արգելապատնեշը փլվել է, իսկ դրա վրա գտնվող մարդիկ ընկել են չորս մետր բարձրությունից։
Վերջին տվյալներով, Համբուրգի փողոցներում ցուցարարների հետ բախումների ընթացքում վիրավորում ստացած ոստիկանների թիվը հասել է 159-ի, 45 իրավախախտ է ձերբակալվել։
Քաղաքում գործում են կազմակերպված ագրեսիվ խմբեր, որոնք փորձում են հասնել միջազգային առեւտրային կենտրոնի շենքին, որտեղ անցնում է G20 գագաթնաժողովը։ Հարձակումներ են եղել մի քանի ոստիկանական մեքենաների վրա։
Հիշեցնենք, որ հուլիսի 7-8-ը Համբուրգում անցնում է G20 գագաթնաժողովը։



