Պուտինի ու Թրամփի բանակցությունները շարունակվում են արդեն երկու ժամ
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ու ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցություններն արդեն երկու ժամ շարունակվում են։ Այս մասին լրագրողներին հայտնել է G20-ում Ռուսաստանի վստահված անձ Սվետլանա Լուկաշը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կասեի, որ բանակցությունները երկու ժամ շարունակվում են»,- ասել է Լուկաշը։
Նա չի կանխատեսել նախագահների բանակցությունների արդյունքները, առաջարկելով սպասել մինչեւ դրանց ավարտը։
«Հաշվի առնելով, որ նրանք այսքան երկար քննարկում են, հավանաբար բավականին մեծ օրակարգ է՝ սկսած քաղաքական հարցերից։ Հույս ունեմ, որ քննարկվում են նաեւ տնտեսական հարցեր, գուցե նաեւ հարաբերությունների կարգավորման հարցերը»,- հավելել է Լուկաշը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



