Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ծանրակշիռ պատասխանների արդյունքում Ադրբեջանը կորուստներ է ունենում, որից ուզած-չուզած պետք է հետևություններ անի. Ստ. Գրիգորյան

SOCIETY

Ադրբեջանը շատ կցանկանար, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում տիրող իրավիճակի մասին հայտարարություն արվեր Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: 

«Ադրբեջանի նպատակն էր պրովոկացիան նախաձեռնելով այնպես անել, որ բարձրանա մեծ աղմուկ, որպեսզի G20-ում հարցի վերաբերյալ տեսակետ հնչեցնի Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը: Նրանք ուզում են, որ Ղարաբաղի ստատուս քվոն փոխվի և ամեն առիթ օգտագործում են, որ որպեսզի աշխարհին հասցնեն այդ տեսակետը»,- ասաց քաղաքագետը:

Գրիգորյանն ասաց, որ Ադրբեջանի համար նման սադրանքներ նախաձեռնելը, ինչպիսին մենք տեսանք մի քանի օր առաջ, ընդամենը աղմուկ հանելու նպատակ ունեն: Նա չբացառեց, որ գուցե Թուրքիայի նախագահի միջոցով Ադրբեջանը, այնուամենայնիվ, հնչեցնի իր տեսակետը:

Խոսելով հուլիսյան իրադարձություններից հետո ԱԳ նախարարների միջև սպասվող հանդիպումից՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ հանդիպումը որևէ արդյունք չի ունենա, բայց դրանից հրաժարվել պետք չէ: 

«Ադրբեջանի քաղաքականությունը փոխվեց: Վերջին 2-3 տարիներին նախապայմաններով քաղաքականություն են առաջ տանում: Նրանք գալիս են, ասում են՝ հետ հանձնեք տարածքները, հետո կխոսենք: Եվ դժվար է ասել, թե ինչ կարող են խոսել մերոնք նրանց հետ: Բայց հանդիպումից հրաժարվելը չի ընկալվի միջազգային հանրության կողմից: Նրանք չեն հասկանա՝ ինչու ենք մենք հրաժարվում: Այո, մենք գիտենք, որ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշման պատճառով այդ հանդիպումը որևէ արդյունք չի ունենա, բայց հանդիպումից հրաժարվելը միջազգային հանրության լեզվով նշանակում է լինել դեստրուկտիվ»,- շեշտեց քաղաքագետը:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ հայկական կողմը, մասնակցելով այս հանդիպումներին, գոնե կարող է մի նոր առաջարկ անել, իր ձեռքը վերցնել քննարկման ընթացքը, օրինակ՝ նոր փաստաթուղթ ներկայացնել, Ստեփան Գրիգորյանն այսպես արձագանքեց. «Հայաստանը կարող է առաջարկներով հանդես գալ: Ես լսել եմ հայկական փորձագիտական շրջանակների տեսակետները, առաջարկները, որոնք հնչել են այս օրերին:

Բայց ես չեմ ընդունում ցանկացած առաջարկ, որն իր մեջ պարունակի միակողմանի զիջումներ: Զիջել որևէ բան ներկայիս Ադրբեջանին՝ անընդունելի է: Եթե մենք գործ ունենայինք Շվեյցարիայի հետ, Գերմանիայի հետ, պետությունների հետ, որոնք տրամաբանական քաղաքականություն են վարում, զիջումների մասին կարելի էր մտածել: Բայց Ադրբեջանը, Ալիևը չեն հասկանում, թե ինչ է նշանակում զիջում: Առաջարկներ կարելի է անել, բայց դրանք պետք է բացառել «միակողմանի զիջում» բառը»:

Քաղաքագետը նկատեց, որ հայկական կողմը վերջին շրջանում հստակ ու արդարացված քաղաքականություն է վարում, ճշգրիտ քայլերով է պատասխանում Ադրբեջանական սադրանքներին:

«Մենք քայլեր ենք անում, որոնք կշիռ ունեն, մեր պաշտպանության դիպուկ, կետային հարվածները տեղ հասան: Եվ կարծիքները, որ Հայաստանը քայլեր չի նախաձեռնում, հօդս ցնդեցին: Հայաստանի պատասխանները բավական ծանրակշիռ են, կետային հակահարված են տալիս: Պարզ է, որ դրանց արդյունքում ունենում են տեխնիկայի, մարդկային կորուստներ, որից ուզած-չուզած պետք է հետևություններ անեն»,- ասաց Գրիգորյանը:

Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով է, որ քաղաքացիական զոհեր են գրանցվում: Նա ասաց, որ առանձին դեպքերում պետք է լռել, բայց նախորդ տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանը «շատ է լկտիացել», և ճիշտ է, որ Հայաստանը դրան պատասխանում է:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League