Yerevan, 11.April.2026,
00
:
00
BREAKING


Ֆաշիզմի առաջնորդները քաջալերված էին Հայոց Ցեղասպանության համընդհանուր մոռացությամբ. Գարեգին Բ

INTERNATIONAL NEWS

 Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն է հղել հոկտեմբերի 15-ին Երևանում ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մեկնարկած «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Նորին Սրբության խոսքը գիտաժողով ի բացմանը ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, հայրապետական պատգամում նշվում է.  

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ողջունում ենք ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի և Երևանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված` «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովի կազմակերպումը և Հայրապետական Մեր օրհնությունը հղում գիտաժողովի բոլոր մասնակիցներին:

1915 թվականը հազարամյակների մեր պատմության ամենաողբերգական էջն է, որը հայրենազրկումի, մարդկային ու նյութական մեծ կորուստների անամոքելի ցավի դառը հիշողություններ է թողել մեր ժողովրդի հոգում: 20-րդ դարասկզբին ավելի քան մեկ ու կես միլիոն անմեղ հայորդիներ` իրենց հավատի ու ազգային պատկանելության համար զոհ գնացին Օսմանյան Կայսրության կողմից իրագործված անմարդկային ոճրագործությանը` Հայոց Ցեղասպանությանը: Ավերվեցին մեր շեներն ու բնակավայրերը, թալանվեցին ու քանդվեցին մեր վանքերն ու եկեղեցիները, ոչնչացվեց մեր հայրերի ստեղծած մշակութային ժաÕ �անգությունը:

Պատմական իր Հայրենիքի մեծագույն մասը կորցրած, մեծ դժվարությունների գնով իր կյանքը վերակառուցած մեր ժողովուրդը Ցեղասպանության դաժան հետևանքները զգում է առ այսօր: Որպես Ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մեր պայքարը, մեր ջանքերը նպատակաուղղված են ցեղասպանությունների ու բռնությունների դատապարտմանը, որպեսզի աշխարհում երբեք չվտանգվի ժողովուրդների ազատ և խաղաղ ապրելու աստվածաշնորհ իրավունքը:     

Ցավալի է, որ մարդկության դեմ իրագործվող այսօրինակ հանցագործությունները տակավին տեղ ունեն մեր կյանքում: Այսօր միջազգային տարբեր հարթակներից մենք լսում ենք կոչեր ու հորդորներ խաղաղ ու ապահով աշխարհի կառուցման մասին, մինչդեռ աշխարհի տարբեր կողմերում, հատկապես Մերձավոր Արևելքում, դաժանորեն խոշտանգվում ու սպանվում են հազարավոր մարդիկ, շատեր ստիպված լքում են իրենց բնակավայրերը, անխնա ոչնչացվում են պատմամշակութային հնադարյա արժեքները: Արդյո՞ք հնարավոր է խաղաղության կառուցումը առանց արդարության, առանց նախկինում կատարված հանցագործութÕ �ունների դատապարտման ու հատուցման: Փաստերով վկայված իրողություն է, որ չդատապարտված հանցագործությունը ծնում է նոր՝ ավելի մեծ հանցագործություն: Որքա՞ն զոհեր խլեց ֆաշիզմը Երկրորդ Համաշխարհային պատերազմի ընթացքին, որի առաջնորդները քաջալերված էին Հայոց Ցեղասպանության հանդեպ համընդհանուր մոռացությամբ: Որքա՞ն անմեղ մարդիկ են տառապում մեր օրերում ահաբեկչությունների պատճառով, որոնց կազմակերպիչները վստահ են իրենց անպատժելիության վրա:

Մեր ժողովուրդը, որ վշտակից է մերօրյա պատերազմներից ու բռնություններից տուժված ժողովուրդներին, աննվազ նախանձախնդրությամբ պայքարելու է արդարության հաստատման համար, քանզի արդարության և համընդհանուր դատապարտման ճանապարհն է միայն, որ աշխարհը զերծ պիտի պահի նոր ցեղասպանություններից ու ոճրագործություններից:

«Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից հատուցում» միջազգային գիտաժողովը կարևոր մեկ քայլ է` քննարկումների միջոցով բարձրաձայնելու և առավել հանրայնացնելու մարդկության դեմ իրագործված հանցագործությունների հիմնախնդիրները: Մենք վերստին Մեր գնահատանքն ու բարեմաղթանքներն ենք յղում գիտաժողովի կազմակերպիչներին ու բոլոր մասնակիցներիդ` կարևորելով ձեր առաքելությունը ի նպաստ խաղաղ ու բարօր աշխարհի կառուցման:  

Առ Աստված աղոթքով հաջողություններ ենք մաղթում գիտաժողովի աշխատանքներին և հայցում, որ Տերն Ամենակալ խաղաղություն ու բարօրություն պարգևի բոլոր ազգերին ու ժողովուրդներին»:

 

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding