Հարավային Աֆրիկայում գտնվող քարանձավային հյուրանոց, որն իր ապշեցնող տեսքով ու հարմարավետությամբ գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը
LIFEPast.am-ը գրում է.
Հարավային Աֆրիկայում է գտնվում Kagga Kamma շքեղ քարանձավային հյուրանոցային համալիրը: Քարանձավում անցկացված հանգիստը կարող է հավասարապես լինել հարմարավետ, որքան ժամանակակից հյուրանոցներում:
Հյուրանոցը գտնվում է Քեյփթաունից 250 կմ հեռավորության վրա, որն ունի 10 սենյակներ, որոնք գտնվում են տարբեր քարանձավներում: Հյուրանոցին յուրահատկություն է հաղորդում ոչ միայն նրա անսովոր դիրքը, այլ նաև ժայռապետկերները, որոնք ստեղծվել են գրեթե 6 հազար տարի առաջ:
Յուրաքանչյուր քարանձավից բացվում է լեռնային չքնաղ պատկերներ: Իսկ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են ավելի մոտ գտնվել բնությանը, կա հատուկ նախատեսված սենյակ՝ Outcrop Open Air Room: Հյուրանոցում մեկ գիշերն անցկացնելու համար պետք է վճարել մինչև 155 ֆունտ:
Այս գերշքեղ քարանձավային հյուրանոցը դրաձել է զբոսաշրջիկների համար սիրելիվայր, որտեղ ոչ միայն գեղեցիկ լեռնային պատկերներ կան, այլ նաև հյուրանոցն առաջարկում է նյարդերը թուլացնող սպա օգտակար ծրագրեր:






































