Բռնաբարությունը նվազել է. ՀՀ գլխավոր դատախազ
SOCIETYԱժ-ն շարունակում է արտահերթ նիստի աշխատանքները:
Այս մասին հայտնում է Past.am-ը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության ` 2016 թվականի գործունեության մասին զեկույցը:
Նրա խոսքով՝ 2016թ. գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 4895 դեպք` 2015-ի 4973 դեպքի դիմաց:
Դավթյանը փաստեց՝ նվազել են բռնաբարության ու բռնաբարության փորձի դեպքերը (39-25) և անձի դեմ ուղղված այլ հանցագործություններ (3663-3517):
«Մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշում գրեթե էական փոփոխություն չի արձանագրվել: 2016թ. բացահայտումը կազմել է 95.7%, իսկ 2015-իմ՝ 96.1%, այսինքն` նվազումը կազմել է 1.6%: Նա նշեց, որ 2016թ., նախորդ տարվա համեմատությամբ, սպանության դեպքերն աճել են 14-ով (52-66) կամ 26.9%-ով, սպանության փորձի դեպքերը` 1-ով (35-36) կամ 2.9%-ով, իսկ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը` 27-ով (173-200) կամ 15.6%-ով»,-նշեց պաշտոնյան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



