Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


Ամուլսարի ոսկու հանքի շինարարության շրջանակներում Հայաստանում ստեղծվել է ավելի քան 750 աշխատատեղ

SOCIETY

«Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքի 2018 թվականին ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանքի շինարարության շրջանակում Հայաստանում արդեն իսկ ստեղծվել է ավելի քան 750 աշխատատեղ: Առավելագույն 1300 աշխատատեղ նախատեսվում է ստեղծել շինարարության ամենաակտիվ փուլում՝ այնուհետև ապահովելով 700 մշտական աշխատատեղ՝ հանքի շահագործման 10 տարում:

Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատի (AMCHAM) խորհրդի անդամները hուլիսի 5-6-ին  այցելել են Վայոց Ձորի և Սյունիքի մարզեր:

Նրանք եղել են «Լիդիան Արմենիա» ընկերության Ամուլսարի ոսկու հանքի շինարարության հրապարակում և բացահանքերի տարածքում, ինչպես նաև  ContourGlobal-ի հիդրոկասկադում (Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր)` Սյունիքի մարզում:
Հայաստանում Ամերիկյան առևտրային պալատը տարբեր ոլորտների ավելի քան 100 բիզնես կազմակերպություններ միավորող առաջատար միություն է: Իսկ պալատի Խորհրդի անդամները ներկայացնում են Հայաստանում ԱՄՆ կապիտալով գործող առաջատար ընկերություններին: 
Lydian International Limited-ի դուստր ընկերություն հանդիսացող «Լիդիան Արմենիա» ընկերությունն ու ContourGlobal-ը ներկայումս Հայաստանի տնտեսությունում ամերիկյան խոշորագույն ներդրումն ապահովող ընկերություններն են:
Lydian International Limited ընկերությունը ցուցակված է Տորոնտոյի ֆոնդային բորսայում, գրանցված է Միացյալ Թագավորությունում և Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի ֆինանսավորմանը մասնակցող խոշոր ամերիկյան ֆոնդերի մասնակցությամբ Հայաստանում ամենամեծ ամերիկյան ներդրումն է: Ամուլսարի հանքի 2018 թ. ավարտվող շինարարության արժեքը կկազմի 370 մլն ԱՄՆ դոլար: 
ContourGlobal ընկերությունը զբաղվում է ջերմակայանների և վերականգնվող էներգիայի ծրագրերի նախագծմամբ և շահագործմամբ: Ընկերությունը տնօրինում, տիրապետում և շահագործում է մոտ 4,000 մեգավատ ընդհանուր սահմանված հզորությամբ 62 էներգակայան, որոնք գտնվում են 20 երկրներում և 3 մայրցամաքներում: Ընկերությունն ունի BBB միջին կշռված սուվերեն վարկանիշ և գործունեության ընթացքում կիրառում է տարբեր տեսակի վառելիք, տեխնոլոգիաներ և սարքավորումներ:    
2015թ. հուլիսին, տեղական դուստր ընկերություն հանդիսացող «Կոնտուր Գլոբալ հիդրո կասկադ» ՓԲ ընկերության կողմից ձեռք բերվեց «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ, որը 404.2 մեգավատ ընդհանուր հզորությամբ երեք հիդրոէլեկտրակայանների համալիր է, որը տարեկան կտրվածքով արտադրում է միջինը 1.16 մլրդ կվտ/ժամ էներգիա:
Դեսպան Ռիչարդ Միլսն ու AMCHAM-ի  Խորհրդի անդամներն այցելեցին Ամուլսար ծրագրի շինարարության հրապարակ և մոտակա Գնդեվազ համայնքը, որտեղ ծանոթացան Լիդիանի աջակցությամբ իրականացվող փոքր և միջին բիզնեսի զարգացման ծրագրերին: 2006 թվականին Ամուլսարում հետախուզական աշխատանքներ սկսելուց հետո Լիդիանի ներդրումները Ամուլսարի մոտակա համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերում կազմել են ավելի քան 3 մլն ԱՄՆ դոլար: Երկօրյա այցելությունն ավարտվեց Որոտանի Համալիրի այցով:
Դեսպան Ռիչարդ Միլսը խոսեց Հայաստանի տնտեսական զարգացման համար ուղղակի օտարերկրյա ներդրումների կարևորության մասին: «Ամուլսարի ծրագրում «Լիդիանի» և Որոտանի հիդրոկասկադում «Կոնտուր Գլոբալի» ներդրումները եղել են վերջին տարիների խոշորագույն օտարերկրյա ներդրումները Հայաստանում: Այս ներդրումների հաջողությունը ի ցույց է դնում գործարար դաշտում հավասար պայմանների ապահովման և նպաստավոր ներդրումային միջավայր ձևավորելու Հայաստանի կառավարության հանձնառության կարևորությունը: Ես հատկապես ուրախ եմ նկատել, որ այս ներդրումներով Հայաստանում ոչ միայն տնտեսական հնարավորություններ են ձևավորվում, այլ նաև ի հայտ է գալիս կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը Հայաստանի անդամակցությանը որպես աջակից՝ մենք հուսով ենք, որ Ամուլսարի հանքավայրում ոսկու կորզման աշխատանքները նոր ուղենիշ կդառնան Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում՝ թափանցիկության, բնապահպանական ու սոցիալական պատասխանատվության և արդյունավետ կառավարման հարցերում», - ասաց դեսպան Միլսը: 
«Լիդիան Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն և AMCHAM-ի Խորհրդի անդամ Հայկ Ալոյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց դեսպան Միլսին և AMCHAM-ի Խորհրդին կատարած այցելության համար:

 «Լիդիան ընկերությունը պարտավորվել է Ամուլսարի ծրագիրն իրագործել միջազգայնորեն ընդունված լավագույն մեթոդներով և բնապահպանական ու սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներով: Մենք հուսով ենք, որ կկարողանանք ապացուցել, ինչպես հանքի շինարարության, այնպես էլ շահագործման ընթացքում, որ սոցիալական տեսանկյունից պատասխանատու բիզնես իրականացնելը ոչ միայն հնարավոր է, այլև շահավետ է Ընկերության համար: Մենք հավատացած ենք, որ Լիդիանի և Contour Global-ի Հայաստանում կատարած ներդրումները կնպաստեն Հայաստանի ճանաչմանը միջազգային ներդրումային շուկայում և կարող են գրավել ավելի շատ ներդրումներ՝ ի շահ մեր երկրի»,- նշեց Ալոյանը:
AmCham-ի նախագահ  և «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արա Հովսեփյանն ասաց, որ անչափ կարևոր է գիտակցել Լիդիանի և ContourGlobal ընկերությունների կողմից կատարված ներդրումների կարևորությունը Հայաստանի տնտեսության համար:

«Խոսքը ոչ միայն ֆինանսական արդյունքի, այլ առաջին հերթին աշխատանքային մշակույթի, առողջության և  անվտանգության բարձր չափանիշների, թափանցիկության և օրենքի շրջանակներում գործելու և կայուն սոցիալական զարգացման ծրագրերին աջակցելու մասին է: Սա հենց այն արժեքներն են, որոնք Lydian և ContourGlobal ընկերությունները պատրաստ են խթանելու Հայաստանի տնտեսությունում գալիք տարիների ընթացքում»,- ընդգծեց «Կոնտուր Գլոբալ հիդրոկասկադ»  ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը:
 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League