Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի և Իրանի միջև կրթության և գիտության ոլորտում հուշագիր է ստորագրվել

POLITICS

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրավերով Հայաստանում է գտնվում Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադիի գլխավորած պատվիրակությունը: Այցի սկզբում տեղի է ունեցել երկու երկրների պատվիրակությունների երկկողմ հանդիպում, որից հետո նախարարները ստորագրել են «Գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ողջունել  և շնորհակալություն է հայտնել Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարության պատվիրակությանը՝ Հայաստան այցելելու համար: Լևոն Մկրտչյանը նշել է, որ ստորագրված հուշագիրը երկարատև աշխատանքի արդյունք է, որն ընդգրկում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտները: «Նման ներկայացուցչական և ընդգրկուն պատվիրակության այցը իսկապես կնպաստի երկու երկրների կրթության և գիտության ոլորտների համագործակցության զարգացմանը: Տպավորիչ է այն արդյունքերը, որ Իրանը ունի հատկապես գիտության բնագավառում. մի շարք արդիական ուղղություններով այն համաշխարհային առաջատարների խմբում է՝ հատկապես նանոտեխնոլոգիաների, կենսաքիմիայի և կենսաբանության: Հուշագրի ստորագրումից հետո կձևավորվի աշխատանքային խումբ, որը կմշակի հետագա գործողությունների քարտեզը: Պայմանավորվածություն է ձեռքբերվել, որ Իրանը հայկական կողմին կտրամադրի 5 դասախոսի և 15 ուսանողի կրթաթոշակ՝  բնական գիտությունների ուղղությամբ՝ ԻԻՀ-ում աշխատելու և սովորելու համար: Մեր դռները և հնավորությունները նույնպես բաց են, և մենք սիրով պատրաստ ենք մեծացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը»,-նշել է նախարար Լևոն Մկրտչյանը:

Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մոհամմադ Ֆարհադին իր հերթին նշել է, որ ուրախ է` իր  հայ գործընկերոջ հրավերով Հայաստանում գտնվելու համար: «Ոչ միայն երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների կամքն է, այլ նաև առկա են բոլոր հնարավորությունները՝ զարգացնելու երկու երկրների միջև համագործակցությունը: Հայաստանում սովորող իրանցի ուսանողները կարող են կամուրջ լինել երկու երկրների միջև: Հուշագիրը գիտության, կրթական, տեխնոլոգիաների և հետազոտությունների ոլորտի զարգացմանն է վերաբերում, որի միջոցով ավելի կամրացնենք ու կխորացնենք մեր համագործակցությունը։ Բացի դասախոսների ու ուսանողների փոխանակումից, կիրականացնենք նաև փորձի փոխանակում։ Կրթաթոշակներ կհատկացնենք կարճաժամկետ և երկարաժամկետ հատվածներում։ Բուհերից բացի կհամագործակցեն նաև գիտատեխնոպարկերը»,-ընդգծել է Մոհամմադ Ֆարհադին։

Նշենք, որ փոխըմբռնման հուշագրի շրջանակներում կողմերը կխթանեն գիտական կազմակերպությունների, համալսարանների և հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը, ինչպես նաև կամրապնդեն երկու պետությունների գիտական համայնքների միջև կապերը: Մասնավորապես,  կողմերը կհամակարգեն համատեղ հետազոտական նախագծերի երկկողմ ֆինանսավորումը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հետևյալ ոլորտներում` ֆիզիկա, բնագիտություն, կենսատեխնոլոգիա, նանոտեխնոլոգիա, ջրային գիտություններ և ճարտարագիտություն, բնապահպանական գիտություններ, երկրագիտություններ, բարձր արտադրողականության համակարգչային հաշվարկներ, ճարտարագիտություն, տեխնոլոգիաներ և նորարարություն, իրանագիտություն և հայագիտություն (լեզու և մշակույթ) և այլ ոլորտներ:

Կողմերը  կխրախուսեն հետազոտական հաստատությունների միջև համագործակցությունը՝ փոխանակելով կրթական համակարգերի և ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությունը,               կնպաստեն ակադեմիական և ղեկավար կազմի, դասախոսների, ֆակուլտետների անդամների և փորձագետների փոխանակմանը,  կփոխանակեն գիտատեխնոպարկերի և ինկուբատորների ստեղծման, կառավարման գիտելիքի և փորձի վերաբերյալ տեղեկատվությունը, կաջակցեն երկու երկրներում գիտատեխնոպարկերում գիտելիքահեն կազմակերպությունների ստեղծմանը, փոխադարձաբար կտրամադրեն կրթաթոշակներ մյուս կողմին և այլն: Կողմերը կստեղծեն գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների համատեղ կոմիտե, որի հանդիպումները կանցկացվեն 2 տարին մեկ կամ մյուս կողմի հայտով` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետությունում և Իրանի Իսլամական Հանրապետությունում: 

 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya