Էրդողանն անարժեք է համարել Եվրախորհրդարանի բանաձևը
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որով Եվրամիությանը և Եվրահանձնաժողովին կոչ է արվում դադարեցնել ԵՄ անդամակցության շուրջ Թուրքիայի հետ բանակցությունները, որևէ արժեք չունեն: Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը, այս մասին Էրդողանը խոսել է ինքնաթիռում՝ G-20 գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Համբուրգ գնալու ճանապարհին:
Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք Թուրքիայի նախագահը պատրաստվում է խնդրին անդրադառնալ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման ժամանակ՝ Էրդողանն ասել է. «Այս հարցն իմ օրակարգում չկա: Եթե իմ օրակարգում այն ներառեմ, կստացվի, որ կարևորություն եմ տալիս դրան»:
Եվրախորհրդարանը հուլիս ի 6-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նստաշրջանում ընդունել է բանաձև Թուրքիայի վերաբերյալ, որը Եվրամիության երկրներին և Եվրահանձնաժողովին կոչ է անում անհապաղ դադարեցնելու Անկարայի հետ բանակցությունները ԵՄ-ին երկրի միանալու շուրջ, եթե վերջինիս իշխանությունները պատշաճ փոփոխություններ չմտցնեն սահմանադրական բարեփոխման մեջ: Բանաձևի օգտին քվեարկել է 477 պատգամավոր, դեմ՝ 64-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



