Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Բաքուն սլաքներն ուղղում է Մոսկվայի դեմ. «Փաստ»

INTERNATIONAL NEWS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հուլիսի 4–ի լույսի 5–ի դեպքերը և դրանց հաջորդած զարգացումները քաղաքական ու դիվանագիտական լուրջ մեսիջներ են պարունակում:

Վերջին շրջանում հայկական կողմը բազմիցս նախազգուշացրել էր, որ ցանկացած գործողություն ստանալու է ոչ միայն համարժեք, այլև հարկ եղած դեպքում անհամաչափ պատասխան: Ապրիլյան պատերազմից հետո առաջին անգամ հուլիսի 4–ի գիշերն ադրբեջանական կողմը կիրառեց ՏՌ–107 տիպի համազարկային հրթիռային կայանք, որից փորձել էր հրթիռակոծել հայկական հրամանատարական կետ: Հայկական կողմի արժանի հարվածը լռեցրեց թշնամուն, բայց քանի որ նրանց կրակակետերը տեղակայված են եղել բնակավայրում, զոհվեց մեկ երեխա ու նրա տատիկը:

Հուլիսի 11–12–ին սպասվում է ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Նման հանդիպումներից առաջ ադրբեջանական կողմը գրեթե միշտ գնում է վիճակի սրացման՝ հույս ունենալով բանակցային ավելի ամուր դիրքեր ապահովել: Այս անգամ երեխայի զոհվելը Բաքուն փորձեց դարձնել դրոշակ: Դեպքը ներքին սպառման առարկա դարձնելուց զատ՝ Բաքուն փորձեց այն խաղարկել միջազգային ասպարեզում:

Արդեն երկար ժամանակ է, ադրբեջանական կողմը փորձում է ստանալ պատերազմի իրավունք: Ու հատկապես Ռուսաստանից: Բայց ապարդյուն: Թվում էր՝ երեխայի մահը շահարկելով՝ ուզածին կարող է հասնել: Եթե անգամ չստանար այդ իրավունքը, կարող էր մեծացնել քաղաքական ու դիվանագիտական իր մանևրի դաշտը: Կրկին շեփորահարել, որ ստատուս–քվոն անհանդուրժելի է և որ Մինսկի խմբի, նաև Հայաստանի կողմից պահանջվող հետաքննությունների մեխանիզմի տեղակայումն անընդունելի է, քանի որ այն ինչ–որ առումով ամրապնդում է այդ ստատուս–քվոն: Բայց չհաջողեց: Դեպքի հաջորդ օրը Մինսկի խումբը տարածեց հայտարարություն, որտեղ նշում էր, որ «բռնությունը ծնում է բռնություն» և կողմերին կոչ էր անում նստել բանակցությունների սեղանի շուրջ: Ոչ մի հասցեական մեղադրանք Հայաստանի հասցեին, ինչի հույսը Բաքուն փայփայում էր: Ավելին, «բռնությունը ծնում է բռնություն» արտահայտությունը նշանակում էր, որ Հայաստանը պատասխանել է նախահարձակ գործողությանը: Իսկ բանակցությունների սեղանին այսօր թիվ օրակարգային խնդիրը դարձել է կայունության ու անվտանգության ապահովումը, ինչը հնարավոր է անել միայն հետաքննությունների մեխանիզմի ներդրմամբ:

ՀՀ ԱԳՆ հայտարարությունն այս առումով եկավ լրացնելու Մինսկի խմբի հայտարարությունը:

Բայց ամենամեծ հարվածը ադրբեջանական կողմն ստացավ թերևս Ռուսաստանից: ՌԴ ԱԳՆ–ն ցավակցություն հայտնեց զոհերի ընտանիքներին, իսկ կողմերին կոչ արեց «կայունացնել իրավիճակը»՝ նշելով, որ միանում են Մինսկի խմբի հայտարարությանը: Ադրբեջանական մամուլը ողողվեց հակառուսական հոդվածներով՝ «Մոսկվան ցավակցում է, բայց չի դատապարտում» տրամաբանությամբ: Սրան գումարվեց այն, որ դեպքերի օրը ՌԴ ԱԳՆ–ն Ադրբեջանի արտգործնախարարությանը կոչ արեց այդ երկրի տարածքում խտրական վերաբերմունք չդրսևորել ազգությամբ հայ ՌԴ քաղաքացիների նկատմամբ: Իսկ քանի որ քաղաքականության մեջ պատահականությունները գրեթե բացառվում են, Ադրբեջանում այս հայտարարությունն ընկալեցին որպես մեսիջ: Բնականաբար, փորձեցին իրավիճակը ներկայացնել իրենց համար ընդունելի տարբերակով: Օրինակ, Turan.az–ը գրեց, որ «Ալխանլի գյուղի գնդակոծումն ու ռուսական ԱԳՆ–ի «հարձակումը» նույն շղթայի երկու օղակներն են, ավելի ճիշտ՝ նույն սադրանքի մասերը, որի նպատակը Ադրբեջանին պատժելն է երկրի՝ Ռուսաստանի կարծիքով չափից ավելի ինքնուրույն արտաքին քաղաքականության համար»:

Հակառուսական այս գիծը նրանք որոշեցին զարգացնել մեկ այլ ուղղությամբ ևս: Հուլիսի 4–ի դեպքերից ընդամենը 2 օր առաջ բուլղարական «Տրուդ» թերթը սենսացիոն բացահայտում էր տպագրել, որտեղ նշվում էր, որ Բաքվի Silk Way Airlines պետական ավիաընկերությունը դիվանագիտական բեռների անվան տակ անօրինական ձևով զենք–զինամթերք է առաքել Սիրիա, Իրաք, Աֆղանստան, Պակիստան ու Կոնգո: Զենքի մեծ մասն օգտագործվել է ահաբեկչական կազմակերպությունների կողմից: Ընդ որում, այդ ամենն իրականացվել է Բաքվի բարձրագույն իշխանության գիտությամբ և թողտվությամբ:

Սկանդալային այս բացահայտումից 2 օր հետո տեղի ունեցավ իրադրության լարում շփման գծում: Շատ փորձագետներ շտապեցին նշել, որ այդ ձևով Բաքուն փորձում է ուշադրություն շեղել միջազգային այդ սկանդալից: Իսկ ահա երեկ Բաքուն փորձեց սլաքներն ուղղել Ռուսաստանի դեմ: Նույն Turan.az–ը գրեց. «Թերթի (նկատի ունի «Տրուդը»,– խմբ.) հրապարակումներին դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում ռուսական ԱԳՆ–ն: Տեղեկատվության սկզբնաղբյուրները և Ռուսաստանի կողմից դիվանագիտական աջակցությունը կարող են խոսել այն մասին, որ ԱՄՆ–ի և նրա դաշնակիցների կողմից աջակցություն ստացող խմբերին զենքի մատակարարումների մասին տեղեկատվությունը գալիս է ռուսական հատուկ ծառայություններից և ոչ թե բուլղարական Anonymous Bulgaria հաքերական խմբերից, ինչպես պնդում է «Տրուդը»:

Ահաբեկչական խմբավորումներին զենքի վաճառելու այս սկանդալում ռուսական հետք տեսնելը փորձ է բացահայտումը ներկայացնել որպես ֆեյք, իրականության հետ կապ չունեցող քաղաքական պատվեր: Մյուս կողմից, փորձ է այդ սկանդալը տեղավորել վերը նշված «հայ–ռուսական շղթայի կամ սադրանքի» համատեքստում:

Թե որքան արագ կմեռնի ադրբեջանական կայքի այդ «բացահայտումը», իսկ դեպքերն էլ ինչ զարգացում կստանան, կերևա առաջիկայում:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris