Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Ավիգդոր Էսկին. «Հայոց ցեղասպանության մասին աշխարհն իմացել է հրեաների օգնությամբ». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Երևան ու Ստեփանակերտ այցելած իսրայելցի հասարակական գործիչ, քաղաքագետ Ավիգդոր Էսկինը նոր հոդված է տպագրել ռուսական Regnum լրատվականի կայքում: Այս հոդվածում Էսկինն անդրադարձել է հայ–հրեական պատմական կապերին ու հարաբերություններին, խոստանալով թեմայի շուրջ նոր հրապարակումներ:

Քաղաքագետը մեջբերել է հրեաներին վերաբերվող հայ հասարակության մեջ շրջանառվող մի քանի թեզիսներ: Խոսքը, մասնավորապես, Հայոց ցեղասպանությունը՝ հրեաների կողմից կազմակերպված լինելու, Ադրբեջանին զենք վաճառելու, նաև Իրանի հետ մեր ջերմ հարաբերությունների մասին է:

Այս հոդվածում Էսկինն անդրադառնում է առաջին թեմային: Մեջբերում ենք մասնակի կրճատումներով:

«Կարելի է վստահությամբ ասել, որ 1915 թ. Թուրքիայում հայ բնակչության դեմ հանցագործությունն աշխարհին հայտնի է դարձել շնորհիվ Թուրքիայում Ռուսաստանի դեսպանության աշխատակից Անդրեյ Մանդելշտամի, նրա ամերիկացի գործընկեր, այնժամանակվա դեսպան Հենրի Մորգենթաուի, ինչպես նաև գրող Ֆրանց Վերֆելի ու իրավաբան Ռաֆայել Լեմկինի: Այսպիսով, համաշխարհային հասարակական կարծիքի ճեղքումը, որը դժվարանում էր հավատալ հայ փախստականների խմբերի կցկտուր պատմություններին, հնարավոր դարձավ չորս հրեաների միջոցով: Իսկ հայերն իրենց եղբայրների զանգվածային ոչնչացումը ճանաչելու ուղղությամբ միջազգային ասպարեզում սկսել են ակտիվորեն աշխատել միայն 60–ականներին:

Հրեական համայնքի կողմից հայերի ողբերգության նկատմամբ համերաշխության դրսևորումները չեն չեղարկում այն փաստը, որ Օսմանյան կայսրության ներսում հայկական համայնքի հետ հարաբերությունները միանշանակ չէին: Մարդկային հարաբերություններում բարիդրացիական կապեր կային, սակայն առևտրում և արհեստագործության մեջ մրցակցությունը հաճախ հասնում էր փոխադարձ ատելության:

Հնարավոր է, այդտեղ է թաքնված գաղտնիքը այն առասպելի ստեղծման, թե իբր հայերի ցեղասպանությունը կազմակերպել էին ոչ այն է հրեաները, ոչ այն է սիոնիստները կամ էլ հրեաները սալոնիկցի հրեաների՝ իսլամ ընդունած սերունդների հետ մասին: Բայց այս ամենը բավականին տարօրինակ է, քանի որ երիտթուրքերի կառավարությունում եղած փոքրաթիվ հրեաները հայտնի էին հայերի նկատմամբ ունեցած համակրանքով, իսկ ողբերգության կազմակերպիչների մեջ հրեաներ կամ «կրիպտոհրեաներ» ընդհանրապես չեն եղել:

Հայերի դեմ հանցագործություններին սիոնիստների մասնակցության մասին առասպելը եղել է լուսանցքային խմբերի ձեռքի գործը: Նման հայտարարություններ մենք լսել ենք ԽՍՀՄ–ում հայկական շարժման ընդհատակյա առաջնորդներից Ստեփան Զատիկյանի՝ դատարանում ասված վերջին խոսքում, թե «ջհուդառուսական կայսրությունը» իրավունք չունի իրեն դատել:

Նմանատիպ գաղափարաբանական մոտիվներ տեսնում ենք նաև հայ հայտնի ռազմական գործիչ Մոնթե Մելքոնյանի խոսքերում: Իր ռազմական հմտությունները նա ձեռք էր բերել 80–ականներին Լիբանանում, երբ ակտիվորեն համագործակցում էր Յասիր Արաֆաթի պաղեստինցի ահաբեկիչների հետ: 1982 թ. նա նույնիսկ մահմեդականների ու պաղեստինցիների կողմն էր բռնել ընդդեմ քրիստոնյա մարոնիտների ու իսրայելցիների: Նրա հետ կարող էինք հանդիպել Լիբանանում, երբ ծառայում էի իսրայելական բանակում:

Չնայած հայ ծայրահեղականների համագործակցությանը Իսրայելի ոչնչացումը ցանկացող գրոհայինների հետ՝ մենք կարող ենք վկայել նաև Իսրայել պետության նկատմամբ առանձնահատուկ ջերմ վերաբերմունքի մասին հայկական աշխարհի այնպիսի առաջավոր գործիչների կողմից, ինչպիսին է Շառլ Ազնավուրը: Շատ հայերի համար Իսրայելը դարձել է ազգային վերածննդի և պատմական հողեր ժողովրդի վերադարձի օրինակ:

Իսկ առայժմ՝ վերջին 30 տարում Հայաստանը կորցրել է իր բնակչության գրեթե կեսը: Ի տարբերություն դրա՝ վերջին 70 տարում Իսրայելը մեծացրել է իր տարածքում ապրող բնակչության թիվը ավելի քան 12 անգամ: Այստեղից էլ համերաշխության ու ափսոսանքի այդ երկակի զգացումը: Ինչպես գիտենք, Կովկասում զգացմունքները գերակա են բանական վերլուծության ու իրական փաստերի նկատմամբ: Ուստի ստացվում է նման գունեղ ներկապնակ, որը կարիք ունի շարունակական ուսումնասիրության»:

 

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia