Պետք է լսել մարդկանց հոգու երաժշտությունը. DJ Smoke-ն ու երաժշտավարությունը
LIFEՄարդկանց կյանքում երաժշտությունն ունի իր կարևոր դերը: Կյանքն ու երաժշտությունն այնպես են ձուլված միմյանց, որ առանց մեկի՝ մյուսը պատկերացնելն անհնար է: Երաժշտության մեջ առկա է նաև մի տեսակ` դիջեյական երաժշտավարությունը: Դիջեյն ընտրում է կատարումները և ներկայացնում հանրությանը՝ ակումբային մթնոլորտը լցնելով յուրօրինակ ռիթմերով:
Այսօր մեր զրուցակիցն է ճանաչված, սիրված DJ Smoke-ը (Արմեն Ալքամյան), ով իր հետաքրքիր երաժշտական մոտիվացիաներով երեկույթները դարձնում է անմոռանալի:
Citylife.am. Ինչու՞ ընտրեցիք դիջեյի մասնագիտությունը:
DJ Smoke. Այսպես, սկսենք 1999 թվականից. ես հաճախում էի Դավիթաշենի մշակութային պարային խմբակ, որի ղեկավարն էր Արմեն Սինանյանը՝ այն ժամանակ իմ պարուսույց-ղեկավարը, իսկ այժմ լավ ընկերը: Պարուսույցի հետ մեր պարային խմբակը շատ շրջագայություններ է ունեցել և մեծ հաջողությունների հասել, այսինքն՝ մենք այնքան լուրջ էինք վերաբերվում պարային արվեստին, որ ես որոշել էի դառնալ մեծ բալետի արտիստ: Հետագայում դպրոց, անուհետև ընդունվեցի ինստիտուտ: Մասնագիտությամբ իրավաբան, դատափորձաքրեագետ եմ: Մեր վերջին շրջագայության ժամանակ, որը Սոչիում էր, ակումբում մի տղա ղեկավարում էր բոլորին, և այդ պահին ինձ այնքան գրավեց այդ աշխատանքը, որ որոշեցի ես էլ իր նման դառնամ: Իմ համակուրսեցի աղջկա միջոցով ծանոթացա վարպետ Կարենի՝ DJ Կռետի հետ, ով հետագայում դարձավ իմ լավ ուսուցիչը, և ինձ սովորեցրեց դիջեյի աշխատանքը: 2000թ-ից սկսած խաղում էի КВН-ում (ՙՙНевеста из Еревана՚՚): Մենք 2002թ-ին հաղթեցինք Հայաստանի բարձրագույն լիգայում և ծիծաղելին այն է, որ ես ունեի բալետի համար, և դա ինձ սպանում էր



