Հարցեր ամուսիններին. Ձեր կինը երջանի՞կ է Ձեր կողքին
LIFEԿոպտությունն այն քաղցկեղային ուռուցքն է, որը քայքայում է սերը: Յուրաքանչյուրն էլ գիտի սրա մասին, չնայած դրան՝ բոլորս էլ գիտենք, որ օտարների հետ վարվում ենք ավելի քաղաքավարի, քան մեր մերձավորների հետ:
Ինչպես ասել է Դեյլ Քարնեգին. «Քաղաքավարի վերաբերմունքը նույնքան կարևոր է ամուսնության համար, որքան յուղը՝ շարժիչի»:
Ամուսնության մեջ երջանիկ շարքային մարդը շատ ավելի երջանիկ է մենության մեջ ապրող հանճարից:
Այս անգամ անդրադառնանք ամուսնու վերաբերմունքին, որից կինն այդքան երջանկանում է: Կնոջ մասին կխոսենք նյութի երկրորդ մասում:
Ինչպիսի՞ ամուսին եք Դուք, կամ ի՞նչ է մտածում Ձեր կինը Ձեր մասին: Եվ այսպես, պատասխանեք այս հարցերին և արդյունքները միանգամից կփայլեն Ձեր մտքում:
1. Շարունակու՞մ եք սիրատածել Ձեր կնոջը, արդյոք ժամանակ առ ժամանակ նրան ծաղիկներ նվիրու՞մ եք, հիշու՞մ եք Ձեր հարսանիքի տարեդարձը:
2. Արդյոք մի՞շտ եք խուսափում քննադատել նրան կողմնակի մարդկանց ներկայությամբ:
3. Տնտեսություն վարելու համար նախատեսված դրամից բացի նրան տալի՞ս եք այլ գումար, որպեսզի կարողանա ծախսել սեփական հայեցողությամբ:
4. Օգնու՞մ եք նրան հոգնածության, նյարդայնության և գրգռվածության պահերին:
5. Արդյոք Ձեր կնոջ հետ ա՞նց եք կացնում Ձեր ազատ ժամանակի թեկուզև կեսը:
6. Արդյոք բավականաչափ տակտ ունե՞ք, որպեսզի Ձեզ զսպեք և չհամեմատեք Ձեր կնոջ խոհարարական շնորհքը Ձեր մոր կամ ինչ-որ Պողոսի կնոջ նույն այդ շնորհքի հետ, եթե միայն նման համեմատությունը Ձեր կնոջ օգտին չէ:
7. Օգտագործու՞մ եք նրան գովելու և Ձեր հիացմունքն արտահայտելու յուրաքանչյուր հնարավորություն:
8. Արդյոք շնորհակալություն հայտնու՞մ եք նրան այն փոքրիկ ծառայությունների համար, որ նա ցուցաբերում է Ձեր ահնդեպ, օրինակ՝ կոճակներ կարելու, հագուստը մաքրման ուղարկելու և այլն:
Հավատացե՛ք, որ սրանք շատ կարևոր են կնոջը Ձեր կողքին երջանիկ տեսնելու համար, որովհետև յուրաքանչյուր տղամարդ գիտի, որ եթե կնոջը սիրալիր վերաբերմունք ցույց տա, նա կանի ինչ ասես և իրեն կզրկի ինչից ասես:



