Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է…

SOCIETY

Սովորաբար, հայ-ադրբեջանական սահմանին առաջացող պայթյունավտանգ իրավիճակներն այսպես թե այնպես արժանանում են աշխարհաքաղաքական կենտրոնների արձագանքին: Առաջինն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, խոշոր միջադեպերին արձագանքում է Մոսկվան՝ փորձելով խաղաղեցնել կողմերին: Արևմուտքը սովորաբար կա՛մ պատշաճ կերպով չի արձագանքում, կա՛մ էլ անում է դա Մոսկվայից հետո, ինչը, թերևս, բացատրվում է տարածաշրջանում իշխող աշխարհաքաղաքական մթնոլորտով:

Միգուցե ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի՝ «Ազատությանը» հուլիսի 5-ին տված հարցազրույցն, ուր Մարեկ Նովակոսվսկին խոսել էր հայ-եվրոպական հարաբերությունների ապագայի մասին, դժվար է ուղիղ իմաստով անմիջական արձագանք համարել հուլիսի 4-ին հայ-ադրբեջանական շփման գծում ստեղծված իրավիճակին, սակայն չտեսնել հստակ ընդհանրություն տեղի ունեցածի ու դեսպանի հարցազրույցի միջև, ուղղակի անհնար է:

Այպիսով՝ ի՞նչ է ասել դեսպանը «Ազատության» լրագրողին կամ, ավելի ճիշտ, ի՞նչ է փորձել պաշտոնական Երևանին ակնարկել լեհ պաշտոնյան՝ այս պայթյունավտանգ իրավիճակում անդրադառնալով մի թեմայի, որը, թվում էր, ամենևին էլ պետք է որ առաջին պլան չմղվեր Արևմուտքի կողմից:

Հարցազրույցը պետք է նկատել, բավական ագրեսիվ տարրեր է իր մեջ պարունակում. Նովակովսկին, ըստ էության, փաստի առաջ է կանգնեցրել Հայաստանին՝ սեփական խոսքը համեմելով շանտաժի հստակ տարրերով: «Եվրամիությունը Հայաստանից սպասում է կոնկրետ քայլեր, ոչ թե խոստումներ: Մենք պատրաստ ենք, մեր դուռը բաց է Հայաստանի առջև: Նախագահներ Տուսկի և Սարգսյանի համատեղ հայտարարության համաձայն՝ փաստաթղթերը պատրաստ են, մենք սպասում ենք համաձայնագրի ստորագրմանը»,-հայտարարել է դեսպանն ու պատասխանելով հարցին` եթե համաձայնագիրն այս անգամ էլ չստորագրվի, դա ի՞նչ ազդեցություն կունենա Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների վրա, ցնցող հայտարարությամբ է հանդես եկել՝ ասելով. «Իհարկե, մենք կպահպանենք երկխոսությունը Հայաստանի հետ, սակայն երկխոսության տարբեր տեսակներ կան՝ բարեկամական, սովորական երկխոսություն և վերջինը՝ զենքերի երկխոսությունն է: Հույս ունենք, որ մեր հարաբերությունները կջերմանան որքան հնարավոր է շատ: Ապագան կախված է երկու կողմերից, նաև այն հարցից, թե մեր համաձայնությունները կոնկրետ ինչպես կյանքի կկոչվեն»:

Չհամարել դեսպանի խոսքերն ուղղակի շանտաժ՝ ուղղված Երևանին, մեծագույն ցանկության դեպում անգամ չենք կարող: Սա, ըստ էության, բացահայտ ուլտիմատում է՝ ներկայացված իշխանություններին, որի իմաստն անչափ պարզ է և հնչում է հետևյալ կերպ՝ եթե այս անգամ էլ Հայաստանը հուսախաբ անի Արևմուտքին ու բավարար կամք չցուցաբերի, չստորագրի ԵՄ հետ համաձայնագիրը՝ «կուլ գնալով» Մոսկվային, Արևմուտքը կպայթեցնի ողջ Անդրկովկասը՝ Հայաստանի համար դրանից բխող բոլոր սարսափելի հետևանքներով հանդերձ: Մարդը, փաստացի, սեղմում է Հայաստանի շուրջ առանց այն էլ ինքնաբերաբար սեղմվող օղակն ու, ըստ էության, փորձում իր մտքերը լսելի դարձնել նաև Ռուսաստանին: Եվրոպացիները հիմարներ չեն ու շատ լավ հասկանում են, թե Հայաստանի արտաքին քաղաքականության հետ կապված կարևորագույն հարցերը որտեղ են լուծվում: Նովակովսկու բերանով Վաշինգտոնն է, ըստ էության, հեռակա բանավեճի բռնվում Պուտինի հետ՝ պահանջելով նրանից կոնկրետ զիջումներ. Հայաստանի վրա լայն ազդեցություն ձեռք բերել ցանկանում է նաև ԱՄՆ-ն, ինչին, սակայն, խոչընդոտում է Կրեմլի ինքնամփոփ տարածաշրջանային քաղաքականությունը: Կարճ ասած՝  լեհ պաշտոնյան բացահայտորեն ձեռնոց է նետում և՛ ՀՀ իշխանություններին, և՛ Մոսկվային՝ խոստանալով կատարյալ վենդետա, որի առաջին դրսևորումներին ականատես դարձանք հուլիսի 4-ին:

Հարց՝ ո՞րը կարող է լինել ՀՀ իշխանությունների պատասխանն՝ Արևմուտքին: Մի բան հաստատ է ու քննարկման ենթակա չէ՝ եթե հենց այսօրվանից ևեթ ինչ-որ հրաշքով իշխանություններն իրենց մեջ ուժ գտնեն ու Հայաստանը վերածեն կոռուպցիայից կատարելապես զերծ գոտու, Հայաստանը դարձնեն Սինգապուր և այլն, դա ոչ մի կերպ չի բավարարելու եվրոպացիներին, քանի որ կոռուպցիայի և այլ նմանատիպ բաների մասին բոլոր «լոլոները» մեկ նպատակ են հետապնդում իրականում՝ Հայաստանը շեղել ռուսական վեկտորից. կոռուպցիայի, արևմտյան «կատարյալ» արժեհամակարգի մասին Հայաստանին արվող բոլոր հիշեցումներն ընդամենը ճնշման գործիքներ են մեր դեմ բանեցվող: Առնվազը վերջին հիմարը պետք է լինել՝ ենթադրելու, թե ինչ-որ մեկին, հայերիցս բացի, ծաղկուն Հայաստան է պետք: Նման բան չկա, ու եթե նույն Արևմուտքը գոնե մի տոկոս մտահոգված լիներ հայ ժողովրդի ճակատագրով, ապա մեզ հետ կխոսեր ոչ թե ուլտիմատումների լեզվով, ինչպես դա անում է պարոն Նովակսկին, այլ պարզապես մեզ չէր դարձնի առևտրի առարկա՝ սպառնալով ազերի հրոսակներով. մարդիկ, ինչպես երևում է, թքած ունեն հետևանքների վրա... 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League