Չինական ընկերությունը ձեռք է բերել Terrafugia թռչող մեքենաները մշակող ամերիկյան ընկերությունը
INTERNATIONAL NEWSՉինական Geely ընկերությունը, որին պատկանում է Volvo ապրանքանիշը, գնել է ամերիկյան Terrafugia ընկերությունը, որն զբաղվում է թռչող ավտոմեքենաների մշակմամբ: Այս մասին հայտնում է Motor.ru-ն:
Ներկայում ողջ աշխարհում բազմաթիվ ընկերություններ կան, որոնք զբաղվում են թռչող մեքենաների մշակմամբ: Դրանց շարքում են ինչպես ստարտափերը, ինչպես օրինակ սլովակյան AeroMobil-ն ու գերմանական Carplane-ը, այնպես էլ խոշորագույն ընկերություններ, որոնցից են Airbus-ը, Toyota-ն և Uber-ը:
Այնուամենայնիվ, ամենահայտնի նախագիծը Terrafugia-ն է, որին հաջողվել է բոլորից առաջ անցնել նմանօրինակ տրասնպորտային մեքենաների նախագծման գործում:
Ներկայում ամերիկյան ընկերությունն աշխատում է Terrafugia TF-X թռչող ավտոմեքենայի ստեղծման ուղղությամբ, որը համալրված կլինի ուղղահայց թռիչքի և վայրէջքի հնարավորությամբ, 4 նստատեղով, ծալվող թևերով, ինչպես նաև արտակարգ վայրեջքի գործառույթ ունեցող ավտոպիլոտ համակարգով:
Նախատեսվում է, որ առաջին գործնական նախատիպերը կսկսեն թռչել 2019-ին: Սերիական տարբերակը կհայտնվի մի քանի տարի անց:
Նախնական հաշվարկներով` նման թռչող մեքենայի արժեքը կկազմի 300-400 000 դոլար:



