Yerevan, 20.June.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանում բիզնես սկսելն ու վարելն ավելի հեշտ է, քան աշխարհի 152 երկրներում. Սուրեն Կարայան

SOCIETY

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը ներկայացրել էր ՀՀ կառավարության մաս կազմող նոր ծրագիրը, որը հռչակում է առաջիկա 5 տարիների ընթացքում տնտեսական ոլորտում կառավարության կարճաժամկետ և միջնաժամկետ նպատակադրումները: Նախարարության ծրագրի, անելիքների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ: 

-Պարո՛ն Կարայան, որպես Ձեր կառավարության ձեռքբերում՝ հաճախ ներկայացնում են արտահանման տեմպերը: Ի՞նչ ծրագրեր կան առաջիկա տարիների համար: Տնտեսական աճի տեսլականը ո՞րն է:  

-Նախ այն մասին, թե ինչպես եմ տեսնում արտահանման վրա հիմնված տնտեսական աճի տեսլականի իրագործումը: Քաղաքականության ելակետն այն իրողությունն է, որ նախորդող փուլում ստեղծվել են միանգամայն տպավորիչ նախադրյալներ` արտահանման արդյունավետ շուկաներ արտոնյալ մուտք ապահովելու տեսանկյունից: Կայացված որոշումները ինտեգրացիոն սխեմաներին անդամակցելու և երկկողմ մակարդակում շուկաներ թիրախավորելու մասով արդեն ամուր հիմք են ծառայում այդ շուկաներում առավել ագրեսիվ և համարձակ մրցակցելու համար: Մեծ իմաստով՝ ռազմավարական նվաճումները ամրապնդելու ենք մարտավարական ձեռքբերումներով: 

-Հենց այդտեղ ո՞րն է լինելու ձեր գործողություների վեկտորը: 

-Այստեղ մեր գործողությունների վեկտորն առավել քան հստակ է: ԵԱՏՄ շրջանակներում ունենք արտահանման միանգամայն նշանակալի առաջընթաց, ինչը դինամիկ կերպով արտահայտվում է պաշտոնական վիճակագրությամբ: Այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում և առաջիկայում ընթանալու են վարչարարական խոչընդոտները հաղթահարելու, առավել սերտ և կայուն գործընկերային կապեր հաստատելու, խթանման առավել արդյունավետ մեխանիզմներ ներդնելու համար: Միջոցառումների փաթեթը ներառում է, օրինակ` ԵԱՏՄ երկրների պետական գնումների համակարգերում հայկական արտադրանքի մասնակցությանն օժանդակությունը, գազի, էլեկտրաէներգիայի և տրանսպորտի միասնական շուկաների ձևավորումը, ծառայությունների միասնական շուկայի ընդլայնումը, ոսկերչական իրերի հարգադրոշման փոխճանաչելիության ապահովումը ԵԱՏՄ երկրներում, ադամանդի հումքի աղբյուրների դիվերսիֆիկացումը և առկա աղբյուրներից հումքի ձեռքբերման առավել արդյունավետ պայմանների ձևավորումը և այլն:

-Կառավարության ծրագրով ի՞նչ է հասցեագրված գործարար միջավայրի շարունակական բարելավման անհրաժեշտությանը: Բացի այդ, ի՞նչ արդյունք կա այս պահին: 

-Կարծում եմ՝ բոլորին հայտնի են Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» վարկանիշային գնահատմամբ մեր տպավորիչ ձեռքբերումները: Ըստ 190 երկրներում ամեն տարի իրականացվող գնահատման արդյունքների, այսօր Հայաստանում բիզնես սկսելն ու վարելն ավելի հեշտ է, քան աշխարհի 152 երկրներում։ 
 
-Ի՞նչ չափանիշներ են այդտեղ հաշվի առնվում, ինչպե՞ս է կատարվում հաշվարկը: 

-Դա չափվում է՝ բիզնես հիմնելու, այդ նպատակով՝ անհրաժեշտ արտադրական ենթակառուցվածքներ կառուցելու և դրանց առնչվող իրավունքների պետական գրանցման, բիզնեսի ընդլայնման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու, բիզնես վարելու ընթացքում արտաքին տնտեսական գործունեությունը կանոնակարգող ընթացակարգերի, հարկերի հաշվարկման և հաշվետվությունների մեխանիզմների մրցունակությամբ։ Մեր նախատեսած միջոցառումների իրականացման արդյունքում կնվազի պետական և համայնքային մարմինների հետ շփման վարչարարական բեռը, կկրճատվեն կոռուպցիոն ռիսկերը, կբարձրացվի գործարարներին ծառայություններ մատուցող մարմինների գործունեության թափանցիկությունը: Արդյունքում` ակնկալվում է նաև Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում այլ հավասար պայմաններում ՀՀ դիրքը բարելավել 12 կետով:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League