Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Միջազգային հանրությունը պետք է ոչ միայն արձագանքի ադրբեջանական գործողություններին, այլ փորձի կանխարգելել դրանք. Էդուարդ Շարմազանով

INTERNATIONAL NEWS

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում քննարկվել է ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությունն, ինչպես նաև ԱԺ արտահերթ նիստի օրակարգը. այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Վերջինս անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական շփման գծում տիրող վերջին իրադարձություններին և չբացառեց, որ Ադրբեջանի ակտիվությունը կարող է կապված լինել նաև «Մեծ քսանյակի» գագաթաժողովի հետ: Շարմազանովը շեշտեց՝ Ադրբեջանի ապակառուցողական, ահաբեկչական գործողությունները հուշում են, որ նրանք Արցախի հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններում փակուղու մեջ են հայտնվել:

«Ադրբեջանը չի կարողանում քաղաքական կամք գտնել և սկսել կատարել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպման ժամանակ  ձեռք բերված պայմանավորվածությունները: Այս պատճառով սկսում է առիթներ փնտրել ու արհեստականորեն լարում է իրավիճակը շփման գծում»,- ասաց նա:

Շարմազանովը պնդեց՝  սահմանային լարվածության հետևանքով բոլոր զոհերի, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում ունեցած զոհերի քաղաքական պատասխանատուն, գլխավոր մեղավորը Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն է:

«Ադրբեջանը սեփական քաղաքացիներին դարձրել է վահան, այնուհետ թաքնվել մանկահասակ երեխայի թիկունքում՝ փորձելով թաքցնել սեփական ահաբեկչական էությունը: Ադրբեջանը բանակցային գործընթացում փակուղու մեջ է,  նրա նպատակն է միջազգային հանրությունից ստանալ գնահատական: Մենք տեսնում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունները, միջազգային մեր գործընկերների գնահատականները բավականին հավասարակշռված են»,- շարունակեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը չբացառեց, որ Ադրբեջանը կարող է օգտվել օրերս տեղի ունեցած դեպքերից, երբ իրենք էլ ունեցան քաղաքացիական զոհեր, նոր շոու սարքել: Նա ևս մեկ անգամ բոլորին՝ այդ թվում միջազգային հանրությանը հիշեցրեց, որ հայ-ադրբեջանական շփման գծի լարվածության, քաղաքացիական զոհերի միակ պատասխանատուն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է:

«Ասել եմ ու կասեմ, որ ապակե տան մեջ ապրողը դիմացինի վրա քար չի նետում, հակառակ դեպքում իր տուն էլ կքանդվի: Եթե միջազգային հանրությունը ձգտում է կայունության, ապա Ադրբեջանից պետք պահանջի, որ նրանք ներդնեն վստահության մեխանիզմները, որի մասին պայմանավորվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Հրաժարվում է կատարել այն կողմը, որը խախտում է զինադադարի պայմանագիրը»,- ընդգծեց ԱԺ փոխխոսնակը:

Շարմազանովը նաև հնարավոր համարեց այն սցենարը, որ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հիմքում կարող են լինել բուլղարական լրատվամիջոցների բացահայտումները, ըստ որոնց, Ադրբեջանն ինքնաթիռներով զենք է մատակարարել ահաբեկիչներին: Նա նկատեց աշխարհը պատերազմ է հայտարարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և ընդհանարապես ահաբեկչությանը, իսկ Ադրբեջանը զենք է մատակարարում նրանց:

«Միջազգային հանրությունը պետք է բացատրություն  պահանջի Ադրբեջանից, կամ հետաքննություն սկսի: Թեպետ Ադրբեջանի ահաբեկչական բնույթն ինձ համար նորություն  չէ, քանի որ դեռևս 90-ականների սկզբին ադրբեջանական զորքերում կռվել Չեչնիայում, Աֆղանստանում կռված ահաբեկիչները»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը:

ՀՀ խոսնակի գնահատմամբ՝ ժամանակ է, որ միջազգային հանրությունը ոչ միայն արձագանքի ադրբեջանական գործողություններին, այլ փորձի կանխարգելել դրանք:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris