Ջորջիայի տներից մեկում հայտնաբերվել են դանակահարված չորս երեխայի և նրանց հոր մարմինները
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Լոգանվիլ քաղաքի մեկ հարկանի տներից մեկում ոստիկանությունը հայտնաբերել է տաս տարեկանից փոքր չորս երեխայի և նրանց հոր դիերը. ենթադրվում է, որ տղամարդը մոտ 35 տարեկան է եղել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Իրավապահ մարմինների աշխատակցիների հաղորդմամբ՝ հուլիսի 6-ի առավոտյան նույն տանը գտնվող կինը զանգահարել է ոստիկանություն և հայտնել հարձակման մասին: Դեպքի վայր ժամանած աշխատակիցները հինգ դի են հայտնաբերել:
Նշվում է, որ լուրջ վնասվածքներով մեկ երեխա տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ներկայացուցչի խոսքով՝ նախնական տվյալները վկայում են այն մասին, որ հարձակման ժամանակ դանակ է օգտագործվել: Ավելի ուշ դատական բժիշկը եզրակացություն կտա մահվան պատճառի վերաբերյալ:
Այժմ երեխաների մայրը ձերբակալված է և կասկածվում է սպանություններն իրականացնելու համար: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք նա է կանչել իրավապահ մարմինների աշխատակիցներին. մեղադրանքները դեռ չեն ներկայացվել:



