Էրիկ Թրամփը իր հորն անվանել է աշխարհի ամենակոշտ բանակցողը
INTERNATIONAL NEWSՀամբուրգում ԱՄՆ ու Ռուսաստանի նախագահների գալիք հանդիպումը հոյակապ հնարավորություն է Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի համար՝ հասկանալ, արդյոք կհաջողվի կարգավորել երկու տերությունների միջեւ հարաբերությունները։ Նման տեսակետ է հայտնել Դոնալդ Թրամփի որդին՝ Էրիկ Թրամփը Fox News –ին տված հարցազրույցում։
«Հայրս նախընտրական քարոզչության ժամանակ բազմիցս հույս է հայտնել Ռուսաստանի հետ հոյակապ հարաբերություններ հաստատելու կապակցությամբ, չէ՞ որ ոչ ոք չի ուզում սառը պատերազմ ու թշնամական հարաբերություններ։ Հայրս միշտ ասում էր, որ հույս ունի, չնայած չի կարող երաշխավորել, որ դա կստացվի։ Ամեն դեպքում մենք մեր կողմից կփորձենք»,- ասել է Էրիկ Թրամփը։
Էրիկը վստահեցրել է, որ Ռուսաստանի հարցում հոր դիրքորոշումը այս ընթացքում չի փոխվել։ Նա նաեւ վստահություն է հայտնել հոր գործնական հատկանիշների կապակցությամբ։ «Աշխարհում չկա ավելի լավ ու ավելի կոշտ բանակցող, քան հայրս է»,- ասել է նա։



