Yerevan, 27.March.2026,
00
:
00
BREAKING


Լիտվա-Արցախ բարակամության շրջանակն առաջին հանդիպումներն է անցկացրել

INTERNATIONAL NEWS

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Դավիթ Մելքումյանի և Լյուդմիլա Բարսեղյանի աշխատանքային այցը Լիտվայի Հանրապետություն շարունակվում է: Լիտվայի Սեյմում նրանք հանդիպել են Հայաստան-Լիտվա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ, որի ընթացքում քննարկվել են խորհրդարանական ձևաչափով փորձի փոխանակման հեռանկարները, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, երկուստեք կարևորվել է Լիտվայի հանրային-քաղաքական շրջանակներում Արցախի վերաբերյալ իրազեկվածության ապահովումը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԺ մամուլի ծառայությունից, Հայաստան-Լիտվա բարեկամության խմբի նախագահ Պովիլաս Ուրբշիսը, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, ընդգծել է դրա խաղաղ կարգավորման անհարժեշտությունը՝ տարածաշրջանային և միջազգային անվտանգության համատեքստում։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լյուդմիլա Բարսեղյանը և Դավիթ Մելքումյանը  լիտվացի գործընկերներին են ներկայացրել Արցախի ժողովրդավարական ինստիտուտների կայացման գործընթացին, այդ ուղղությամբ տարվող շարունակական գործունեությանը և ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում իրավիճակը պարբերաբար սրելու միջոցով Ադրբեջանի կողմից խաղաղ կարգավորման գործընթացն ամեն կերպ խոչընդոտելու մասին տեղեկատվությունը: Հատուկ ուշադրություն է հրավիրվել միջազգային կազմակերպությունների կողմից հասցեական հայտարարություններին, որոնք կարող են զսպել իրավիճակի հետագա բարդացումը:

Հուլիսի 5-ին Արցախի խորհրդարանականները Վարենայի քաղաքապետարանում հանդիպել են նաև Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամության շրջանակի անդամներ, Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետայի և բարեկամության շրջանակի համանախագահ Դալիա Կուոդիտեյի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի և Վարենայի քաղաքապետարանների միջև հնարավոր համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես կարևորվել է փոխադարձ այցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը՝ զբոսաշրջության զարգացման և հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով։ Միջքաղաքային համագործակցության ուղղություններից առանձնացվել են քաղաքային տնտեսության, զբոսաշրջության խթանման, մշակութային կապերի հաստատման և այլ ոլորտներ։

Հանդիպման ավարտին Լիտվայի Հանրապետություն-Արցախի Հանրապետություն բարեկամական խմբի անդամներ Ալգիս Կաշետային և Դալիա Կուոդիտեյին են հանձնվել Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով շնորհված «Երախտագիտություն» մեդալները։

Նույն օրը տեղի է ունեցել Արցախի պատգամավորների հանդիպումը Լիտվայի հայերի միության նախագահ Արա Թունյանի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Զրույցի ընթացքում կարևորվել են փոխադարձ այցելությունները և տարբեր ոլորտներում Արցախ-Սփյուռք համագործակցության հեռանկարները:

 

 

Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashback