«Ժողովուրդ». Մարզպետարանը տնից զրկված քաղաքացուն ընդամենը 70 հազար դրամով է օգնել
SOCIETY«ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակիչ Փայլակ Հարությունյանի տունը սեպտեմբերի 21-ի երեկոյան ամբողջությամբ այրվել Էր, Արարատի մարզպետարանից որպես օգնություն խոստացել Էին տալ ընդամենը 70 հազար դրամ գումար։ «Ժողովուրդ»–ը երեկ փորձեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանից պարզել, թե ինչու Է փոխհատուցվող գումարն այդքան քիչ։ Սակայն մարզպետի հեռախոսին պատասխանեց նրա օգնականը՝ Նարեկ Ասլանյանը, ով ոչնչից տեղյակ չէր եւ խնդրեց ավելի ուշ զանգել։ Ավելի ուշ էլ զանգահարեցինք, դարձյալ անտեղյակ օգնականն էր։ Հիշեցնենք, որ Մասիսի քաղաքապետարանը նույն քաղաքացուն որպես օգնություն հատկացրել է 200 հազար դրամ և փայտանյութ՝ տանիքը վերանորոգելու համար»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
2
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
3
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat



