Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի երեխայի մահվան համար մեղավոր է համարում Իլհամ Ալիեւին

POLITICS

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ադրբեջանցի մանկահասակ երեխայի մահվան հանգամանքը որպես քարոզչամիջոց օգտագործելը համարում է անբարոյականություն: Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը միանշանակ օգտագործելու է այս փաստը քաղաքական դիվիդենտներ շահելու համար:

«Ցավոք սրտի, վերջին օրերի լարվածության պատճառով եղան զարգացումներ, որոնք անդառնալի էին. գիտենք, որ երեխա է զոհվել,  ինչն իսկապես շատ ցավալի զարգացում  է, եւ կարծում եմ՝  բավականին լուրջ ազդեցություն կունենա իրավիճակի վրա: Ադրբեջանը վերջին 3 տարիներին իրականացնում է մի քաղաքականություն, որի տրամաբանությունը սահմանային լարվածության միջոցով քաղաքական որոշակի խնդիրներ լուծելն է կամ որոշ բացասական երեւույթներ կոծկելն է, ինչին օրերս ականատես եղանք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նրա կարծիքով՝ վերջին օրերի սահմանային լարվածությունը ոչ այլ ինչ է, քան բուլղարական մամուլում տեղ գտած սկանդալային բացահայտումից միջազգային հանրությանը շեղելու փորձ:

«Կարծում եմ՝ սա կարող է Ադրբեջանին լուրջ հարված հասցնել միջազգային հեղինակության տեսանկյունից: Նրանք որեւէ ավելի լուրջ պաշտպանվելու ձեւ չգտան, քան սահմանում իրավիճակ լարելը: Լավ հասկանալով, որ կրակ բացելու դեպքում նրանց լռեցնելու են, այնպես արեցին, որ աղմուկը հնարավորինս շատ լինի, մեր դիրքերի ուղղությամբ կրակ բացեցին բնակավայրերից եւ բնականաբար, պատասխան կրակի դեպքում քաղաքացիական բնակչության շարքերում որոշակի զոհերից  խուսափել հնարավոր չեղավ»,-ընդգծեց Հրանտ Մելիք- Շահնազարյանը:

Քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը, հրապարակելով եւ անխնա տարածելով զոհված երեխայի նկարները, ցանկանում է իբր թե ցույց տալ «հակառակորդի» դաժան էությունը, մինչդեռ քաղաքագետի խոսքով՝ երեխային սպանել են այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն ու պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

«Այս դեպքը Ադրբեջանում էլ ավելի է մեծացնելու թշնամանքի մթնոլորտը, այսինքն՝ շարունակվելու է Ադրբեջանի՝ թշնամանքը սերունդներին փոխանցելու քաղաքականությունը: Ինչպես նաեւ նրանք փորձելու են միջազգային կառույցներում որոշակի դիվիդենտներ քաղել»,-եզրափակեց  նա:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբերհատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանմանռեժիմըՄասնավորապեսժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույնհատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկայիննռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոցականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայվածռազմակայանիցադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռայինկայանքներից (5 արկկրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերիցմեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունըճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններումստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններինչի արդյունքումվնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետինՊԲհամապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով,հակառակորդն ունի կորուստներԱդրբեջանական սադրիչ գործողություններիարդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկուզոհի և մեկ վիրավորի մասին

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya